ԿարևորՔաղաքական

Հայաստանի՝ ՀՀ անդամակցությունը աշխարհաքաղաքական նշանակություն ունի. Մոսկվա- Երեւան տեսակամուրջ

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը նոր լիցք ստացավ՝ նախօրեին Մոսկվայում այդ կառույցին միանալու «ճանապարհային քարտեզի» ընդունմամբ։ Հարցի շորւրջ այսօր Երևան-Մոսկվա տեսակամրջի ընթացքում իրենց դիտարկումներն են ներկայացրել հայ և ռուս պետական, հասարակական գործիչները։

Մաքսային միությանը մեր երկրի անդամակցության գործընթացը  դե-յուրե մեկնարկեց: Ընդունված «ճանապարհային քարտեզի» մանրամասները դեռևս հայտնի չեն լայն հասարակությանը, սակայն արդեն իսկ խոսվում է դրա իրագործման հստակ ժամկետների մասին՝ մինչև կես տարի:

Թեպետ Մաքսային միությունը տնտեսական կառույց է, այնուամենայնիվ՝ Հայաստանի անդամակցության մտադրությունը միանշանակ ընկալվեց որպես քաղաքական որոշում, իր ելույթում ակնարկեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը։ «Սեպտեմբերի 3-ին Հայաստանին բավականին կոշտ ներկայացված «կամ, կամ» ընտրությունից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տվեց շատ հստակ պատասխան, որ մեր երկիրը տեսնում է իր ապագան Մաքսային միությունում»,- ասաց։

Խորհրդարանականը նշեց, որ Հայաստանը տնտեսապես զիջում է ՄՄ այլ երկրներին և չունի նրանց հետ ընդհանուր սահման: Այս առանձնահատկություններից ելնելով՝ կարելի է փաստել, որ Հայաստանի անդամակցությունը էապես չի ազդի միության տնտեսական աճի տեմպերի վրա: «Հայաստանի անդամակցութունը  Մաքսային միությանը առաջին հերթին կապահովի այս կառույցի աշխարհաքաղաքական կայունությունը, ինչը իր հերթին ոչ միայն կբարձրացնի միության հեղինակությունը և գրավչությունը, այլ նաև շնորհիվ Հայաստանին բնորոշ զսպվածության, կնպաստի կառույցի ամրապնդմանը»,- ասում է Արտակ Դավթյանը։

Պատգամավորը կարևորեց փոխադարձ վստահության առկայությունը ձևավորվելիք Եվրասիական տնտեսական  միությունում, որտեղ պետք է գործեն գործարարության ոսկե կանոնները՝ գործընկերները կամ միասին են ստանում շահույթ, կամ միասին են այն կորցնում: Վերաձևակերպելով այն՝ Արտակ Դավթյանը հայտարարեց. «Կշահի միությունը՝ կշահեն բոլորը՝ բացառելով  որևէ երկրի շահույթի առաջնահերթությունը՝ ի հաշիվ  ամբողջ միության»։

Հայաստանի անդամակցութունը Մաքսային միությանը կունենա նաև դրական աշխարհաքաղաքաղական ազդեցություն, համոզված է պատգամավորը: Ըստ նրա՝ Հայաստանում առկա է չօգտագործվող տնտեսական ներուժ, որի արդյունավետ կիրառման համար ՄՄ կարող է ստեղծել անհրաժեշտ նախապայմաններ։

Տեսակամրջի ընթացքում ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության փոխտնօրեն Դմիտրի Պոլյանսկին անդրադարձավ և ԼՂ խնդրին ՄՄ համատեքստում: «Եվրասիական տնտեսական մերձեցման շրջանակներում Ղարաբաղի հետ չի կարող ոչինչ տեղի ունենալ:Այս հարցով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը և մենք այստեղ չենք ներգրավվում: Այն չի զսպում տնտեսական մերձեցումը: Այս գործոնը չի ազդել Հայաստանի անդամակցությանը Առևտրի համաշխարհային կազմակերպությանը և Եվրամիության հետ Ասոցացման համաձայանգրի չկայացած նախաստորագրմանը»,- ասաց։

Ցուցադրել ավելի
Back to top button