Միջազգային

Կիեւը Ամանորից հետո կշարունակի ԵՄ Ասոցացման բանակցությունները

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Լեոնիդ Կոժարան տեղեկացրել է, որ ամանորյա արձակուրդներից հետո Կիևը կվերականգնի Բրյուսելի հետ բանակցությունները Եվրամիության Ասոցացման պայմանագրի ստորագրման հեռանկարների շուրջ:

Ուկրաինական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ համաձայնագրի ստորագրման հարցը փակված չէ: Միաժամանակ՝ նա ասել է, որ ասոցացման համաձայնագրի չստորագրումը հնարավորություն է տվել Ուկրաինային բանակցություններ վարել Ռուսաստանի Դաշնության հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button