Քաղաքական

Ըստ Գալուստ Սահակյանի՝ երկրում իրավիճակը ծանր է, հասարակությունը՝ դժբախտ

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

ԱԺ ՀՀԿ խմբակացության ղեկավար Գալուստ Սահակյան 2013 թ-ի ընթացքում  պարզել է, որ մեր հասարակությունը դժբախտ է,սակայն դա կապ չունի նրա բարեկեցիկ ու ոչ բարեկեցիկ կյանքի հետ։ Իսկ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն էլ ի մի է բերել 2013- ի տնտեսական ձախողումները։

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը 2013 թ քաղաքական տարին ամփոփելով նշում է, որ իշխանությունը բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել է քաղաքական դաշտը հասարակությանն ավելի հասկանալի դարձնելու համար։ Սակայն  իշխող կուսակցության ներկայացուցչը նաեւ խոստովանում է՝ երկրում ծանր իրավիճակ է, հասարակությունը՝ դժբախտ։

Գալուստ Սահակյանը խոսում է նաեւ ընդդիմության որդեգրած քաղաքական գծի մասին, անդրադառնում  դեկտեմբերի 23-ի արտահերթ նիստում ընդդիմութւահ դրսևորոված պահվածքին։ Հիշեցնենք, որ այդ օրը ԱԺ-ն վավերացրեց «գազային» համաձայնագրերը, որոնց քվեարկությունը բոյկոտեցին խորհրդարանական ընդդիմադիր ուժերը: Գալուստ Սահակյանի խոսքով՝ ՀՀԿ- ն ժպիտով է վերաբերվում նրանց պահվածքին՝ «Ռուսաստանից շատ են վախենում, դրա համար էլ դեմ չեն քվեարկում»,- ասաց։ Նա նաեւ չի հավատում, որ ընդդիմադիր պատգամավորները վայր կդնեն մանդատները։

Մանդատ դնել- չդնելու հարցը չի քնննարկվել. ամեն դեպքում այսօր այդպես ասած ՀԱԿ խմբացության պատգամավոր Արամ Մանուկյանը։ Ի տարբերություն իշխող կուսակցության ներկայացուցիչ Գալուստ Սահակյանի՝ Արման Մանուկյանը ի մի էր բերել 2013 թ և առաձնացրել այս տարվա  իշխանությունների կողմից թույլ տրված ներքին և արտաքին քաղաքական, ինչպես նաև տնտեսական 13 ձախողումները:

Քաղաքական ձախողումներից համարեց «նախագահական և ավագանու կեղծված ընտրությունները», տնտեսական բլոկից առանձնացրեց վճարովի կայանատեղիների համար նախատեսված «կարմիր գծերը», նկարահանող արագաչափ սարքերի գոյությունը, «որոնք հարյուր հազարավոր վարորդների անեծքներին արժանացավ»։

Տնտեսական բլոկի թոփ ձախողումը, ըստ Արամ Մանուկյանի, գազի գինն է և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ում ՀՀ կառավարությանը պատկանող 20% բաժնեմասի վաճառքը ռուսական «Գազպրոմին»։ Հաջորդ սկանդալը, ըստ նրա, վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապված օֆշորային պատմությունն էր, որը «առ այսօր կախված է օդում»։ «Դա այնպիսի սկանդալ է, որ վարչապետը պետք է հինգ անգամ գոնե հրաժարական տար»,- կարծում է Արամ Մանուկյանը։

Հաջորդ սկանդալը, ըստ նրա, վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապված օֆշորային պատմությունն էր, որը «առ այսօր կախված է օդում»։ «Դա այնպիսի սկանդալ է, որ վարչապետը պետք է հինգ անգամ գոնե հրաժարական տար»,- ասաց Արամ Մանուկյանը։

Արտաքին  քաղաքականության դաշտում առանձնացրել էր երեք հիմնական ձախողումներ։ «Իշխանությունը սեպտեմբերի 3-ին խայտառակ եղավ իր կտրուկ շրջադարձից, ինչը շոկի մեջ գցեց ՀՀ քաղաքացիներին, քաղաքական ուժերին նաև միջազգային հանրությանը»։ Ձախողումների շարքը, ըստ պատգամավորի, լրացրեցին  ՌԴ-ի հետ հարաբերությունները, որոնք, նրա համոզմամբ, «նվաստացրեցին հայ ժողովրդին»։

Ամփոփոելով ձախոխումների շարքը՝ Արամ Մանուկյանը նշում է, որ աղյուսակը գլխավորում է արտագաղթը։ Իր հաշվարկներով այս տարի Հայաստանից գնացած-չեկածների թիվը կկազմի 150 հազար մարդ։

Արամ Մանուկյանը համոզված է, որ ընդդիմության վերելքի շրջանը կսկսվի 2014 թ  ու իսկ 2013 թ ընդդիմությունը փակում է «աճող դինամիկ վստահությամբ»։

Ցուցադրել ավելի
Back to top button