ԿարևորՏնտեսական

2013- ը գյուղատնտեսության համար ծանր, բայց բարենպաստ տարի էր

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը անցնող տարին գյուղատնտեսության համար բարենպաստ է, բայց նաև ծանր տարի է համարում: Գյուղատնտեսական տարին ուղեկցվեց կարկտահարություններով, մասնավորապես՝ Արմավիրի մարզում գրանցվեցին խոշոր կարկտահարության դեպքեր: 

Բերբերյանի խոսքով՝ պտղաբուծության  ոլորտում նույնպես աճ է գրանցվել: Մասնագետն ասում է, որ հացազգիների եւ անասնակերի ցանքատարածություններն աճել են Արարատյան դաշտավայրում, փոխարենը՝ կրճատվել են բանջարաբոստանային կուլտուրաների ցանքատարածությունները: Պատճառը մորմազգիների վարակն է:

Այն դիտարակմանը, թե Խորհրդային Միության տարիներին վարակ այդքան չկար, հետևաբար՝ կարող ենք ասել, որ վարակը դրսից ներկրված սերմերից է տարածվել։ «Ես էլ ասում եմ Արաքսի այն ափից թռել եկել է ու վարակել է ցանքսերը»,- ասում է Բերբերյանը։ Գյուղատնտեսը նկատում է, որ եթե այդ ցեցի դեմ չպայքարենք, ապա լուրջ խնդիրներ կունենանք ոչ միայն լոլոիկի, այլև՝ այլ մշակաբույսերի առոմով։ Բերբերյանը խայտառակություն է համրում, որ տոմատի մածուկը Չինաստանից է ներկրվում, այն դեպքում, երբ ԽՍՀՄ  տարիներին տոմատի մածուկի պահանջարկի 22 տոկոսն ապահովում էր մեր հանրապետություևը։

Այսօր ֆերմերները խուսափում են բանջարեղեն ցանել Արարատյան դաշտավայրի այն հատվածներում, որոնք վարակված են պոմիդորային ուտիճներով: Հայաստանի ագրարագյուղացիական միավորումը կառավարությանը ուտիճների դեմ պայքարի մոտ 350 մլն դրամ արժեցող ծրագիր  է ներկայացևրել, սակայն կառավարությունը այն կրճատել-հասցրել է 20 մլն-ի։ «Այդ գումարը կբավականացնի մեկ-երկու գյուղի, իսկ Արարատյան դաշտավայրում դրանց քնակը 50-60 է»,-ասում է Բերբերյանը։

Ագրարագյուղացիական միավորումն առաջարկում է գարնանը պետբյուջեից հատկացնել անհրաժեշտ գումար քիմիական միջոցներ և սարքավորումեր ձեռք բերելու և մորմազգիների ցեցի դեմ քիմիական պայքար իրականացնելու  ուղղությամբ։

Ցուցադրել ավելի
Back to top button