Միջազգային

Ուկրաինայի վարչապետը Մոսկվայում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին

Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը մտադիր է որպես դիտորդ մասնակցել այսօր Մոսկվայում հրավիրված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որը կանցկացնեն Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի առաջնորդները:

Ինչպես հայտնել են Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունից, Ազարովը պետք է նաև բանակցություններ վարի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Բանակցություններում կքննարկվեն ռուս-ուկրաինական խոշոր նախագծեր:

Ավելի վաղ` Ռուսաստանի արգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան կցանկանար տեսնել Ուկրաինային Մաքսային միությունում:

Ցուցադրել ավելի
Back to top button