Հասարակություն

Շուշան Պետրոսյանը վթարի է ենթարկվել

Այսօր կեսգիշերն անց ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Գրիգոր Լուսավորիչ- Իտալիայի փողոցների խաչմերուկում, Ֆրանսիայի դեսպանատան հարեւանությամբ բախվել են Երեւանի բնակիչներ 38-ամյա Էդուրադ Տոնոյանի վարած Toyota մակնիշի եւ 58-ամյա Արամ Հովհանեսյանի վարած Reno մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ բախման հետեւանքով Reno-ն հայտնվել է Մյասնիկյանի արձանի սանդուղքներին, իսկ վթարի հետեւանքով Toyota-ի վարորդն ու նրա 2 ուղեւորները եւ Reno-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նաիրի» և «Էրեբունի» բժշկական կենտրոններ: Reno մակնիշի ավտոմեքենան օգտագործվում է տաքսի ծառայությունում որպես տաքսի, իսկ նրա ուղեւորը եղել է Ազգային ժողովի պատգամավոր, ճանաչված երգչուհի Շուշան Պետրոսյանը:

Շուշան Պետրոսյանի մոտ առկա է գանգուղեղային տրավմա news.am-ին  տեղեկացրել է առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին: Նա նշել է, որ երգչուհին գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Առայժմ Շուշան Պետրոսյանը պետք է մի շարք հետազոտություններ անցնի:

«Նա խոսում է, գիտակցությունը տեղն է, վերակենդանացման բաժանմունքի հիվանդ չէ, ուղղակի նման դեպքերում պահում ենք վերակենդանացման բաժանմունքում, որպեսզի հսկողության տակ լինի»,- պարզաբանել է Անատոլի Գնունին:

Նա նաեւ տեղեկացրել է, որ վթարի հետեւանքով իրենց մոտ, բացի Շուշան Պետրոսյանից, տեղափոխվել են եւս երկու հոգի, որոնց մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Ցուցադրել ավելի
Back to top button