ԿարևորՄշակույթ

Մարտիրոս Սարյանի «երկխոսությունը հավերժի հետ». այսօր աճուրդում հիմնականում նկարչի պատճեններն են

Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

Այս խստաշունչ ձմեռը այսօր Մատենադարանի բարձունքում վերափոխվել էր գարնանային տաք եղանակի` ինչպես գունային ներակապնակի բազմազանության, այնպես էլ հոգեկան ջերմությունից։ Բնութագիրը արվեստագետներին է։ Առաջին անգամ Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանում ցուցադրվում էին Մեծն Վարպետի` Մարտիրոս Սարյանի 31 ստեղծագործությունները «Երկխոսություն հավերժի հետ» խորագրի ներքո։

Նախորդ տարի Մարտիրոս Սարյանի վաղ շրջանի «Արագածի լանջերին» կտավը հանրահայտ Լոնդոնի Sօtheby’s աճուրդում վաճառվեց անհայտ գնորդին 623 հազար 700 ֆունտ ստեռլինգով։ Սարյանի ստեղծագործությունները պահանջված են հայտնի կոլեկցիոներների, ինչպես նաև արվեստասեր հանրության շրջանում, սակայն կտավների պատճեններն այսօր ավելի շատ են շրջանառության մեջ, քան՝ բնօրինակները։

Ըստ Սարյանի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ Սոֆյա Սարյանի՝ նկարչի վրձնի գործերը հիմնականում պահվում են թանգարաններում, իսկ պահանջարկը բավարարելու համար «գործի են դրվում» զարտուղի ճանապարհները։

Սարյանի կտավների պատճեններն այսօր ավելի շատ են ներկայացվում աճուրդներում, քան՝ բնօրինակները, իսկ բնօրինակ գլուխգործոցները գտնվում են թանգարաններում և համարվում են պետական արժեք, ուստի վաճառքի ենթակա չեն: Իսկ առկա պահանջարկը հագեցվում է կեղծիքներով:

Պահանջված են Մեծն վարպետի կատվաները նաև հայրենիքում: Այսօր հայ արվեստասերներին Մատենադարանում ներկայացվեց Մարտիրոս Սարյանի 31 կտավ`«Երկխոսություն հավերժի հետ» խորագրի ներքո: Ներկայացվեցին Մատենադարնում, քանի որ վերանորգվում է տուն-թանգարանը։

Գրապահոցում ցուցադրության խորհուրդը հետևյալն է. դեռ երիտասարդ տարիքում, լինելով Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետոթյան ուսումնարանի սան, նկարիչը եկել է հայրենիք և այցելել Էջմիածնում գտնվող Մատենադարանը։ Տեսնելով մեր հին ձեռագրերը, հիանալով Թորոս Ռոսլինի և մյուս միջնադարյան ծաղկողների արվեստով՝ ոգեշնչվել և ստեղծագործական լիցքեր է ստացել իր ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում` հայ գեղանկարչությանը տալով ժամանակակից ոգի եւ այն հասցնելով նոր որակի։

Ներկայացված 31 կտավներն ընդգրկում են Սարյանի ստեղծագործական ողջ ժամանակաշրջանը՝ մինչեւ վերջին՝ 1971 թվականին վրձնած «Հեքիաթը», իրենց մեջ ամփոփում են համամարդկային հավերժական գաղափարներ։

Մարտիրոս Սարյանը իրագործեց իր առջև դրված գերագույն նպատակը` հասավ այն «դժվարին թեթևությանը, որը բնորոշ է բոլոր ժամանակների վարպետներին»։ Սակայն Սարյանը արժանվույն գնահատված չէ մեր օրերում, պնդում էին ցուցադրությանը ներկա արվեստագետները և ցավով նշում, որ Վարպետի ստեղծագործություններն այսօր պետք է զարդարեին Լուվրի պատերն ու հիացմունք պարգևին հազարավոր այցելուներին` իրենց գունային հարուստ ներկապնակի, ժամանակակից ոգու, յուօրինակ ոճականության շնորհիվ:

Ցուցադրել ավելի
Back to top button