Միջազգային

Սպիտակ էջ ենք բացել. Դավութօղլուն հայ- թուրքական հարաբերությունների մասին

Անկարայում Լիտվայի դեսպանատանը եվրոպացի դիվանագետների հետ ճաշի ընթացքում ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն խուսափել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցին հստակ պատասխանելուց, հայտնում է Լիբանանի «Ազդակ» օրաթերթը՝ հղում անելով «Սի Էն Էն Թուրքին»։

Մասնավորապես՝ Ֆրանսիայի եւ Շվեյցարիայի դեսպանների հարցին ի պատասխան Դավութօղլուն նկատել է, որ «Հայաստանի հետ հարաբերություննրի եւ Ղարաբաղի խնդրին առնչվող Թուրքիայի կառուցողական դիրքորոշումը պետք է շարունակվի։ Սպիտակ էջ ենք բացել եւ բաց են ցանկացած կառուցողական գաղափարի համար»,- ասել է Դավութօղլուն։

Դավութօղլուն նույն կերպ նշել է նաեւ, որ կշարունակենք կառուցողական դիրքորոշումը Կիպրոսի հարցում։

Back to top button