ԿարևորՀասարակություն

Սոցիալական, հոգեբանական առումով անհաջող. տարին ամփոփում են արվեստագետները

 Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Գնում ենք դեպի 2014 թվականը կոկորդիլոսի խաշած մարմնի  զիգզագումներով և ժպտացող օլիգարխների թևի տակ դրած կոկորդիլոսներով, որ տանում են իրենց թուջեկուրծք կանանց զարմացնելու». ահա այսպես պաթետիկ և բանաստեղծական ոգով Արտեմ Հարությունյանը նկարագրում է հայ հասարակության անցումը 2013-ից դեպի 2014 թվականը: Անցնող տարվանից բանաստեղծն առանձնապես  հիացած չէ:

«Սոցիալական ծանր տարի էր»,- ասում է,- հարուստերի ու աղքառների միջև ջրբաժանն ավելի խորացավ, օդանավակայանում խոպան մեկնող մեծաթիվ հայերի թիվն ավելացավ, ապրանքների գներն էլ պարզապես սոսկալի են՝ ի տարբերություն իմ պոեզիայի , որն առաջ է գնում  յոթ մղոնանոց քայլերով-, ասում է Արտեմ Հարությունյանը:

Այո, մասնագւիտական ճակատում նա 2013-ից գոհ է: Տարվա լավագույնն  ժողովածու անվանակարգում  մրցանակ է ստացել «Հայոց հողի ծածկագիր  տեսիլքներ» գրքի համար: Այսքանով գոնե տարին կարող է հաջողված համարել:

Մասնագիտական ճակատում 2013-ին ձեռքբերումներից զերծ չի մնացել նաև Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկակյին թատրոնի գեղարվեստական ղեկաված Ռուբեն Բաբայանը, բայց նա էլ անցնող տարին անհաջող է համարում, բայց ոչ այնքան սոցիալական առումով, որքան՝ հոգեբանական: «Գնալով  դիսկոմֆորտն իմ կյանքում ավելանում է»,- ասում է արվեստագետը։

Ինչ վերաբերում է կոկորդիլոսներին. ըստ Ռուբեն Բաբայանի, դա խրախճանք է՝ ժանտախտի ժամանակ։ «Պատերազմի տարիներին ավելի վատ էինք ապրում, բայց ես ավելի լավատես էի: Մենք գնում էինք զրկանքների, բայց գիտեինք ՝ հանուն ինչի:  Այսօր ես ինձ չեմ զգում իմ երկրի տերը: Ինձ օտարել են և զրկել երկրի մասին որոշումներ կայացնելու հնարավորությունից և խոսքն ամենևին էլ գազի գնին չի վերաբերում»,- ասում է արվեստագետը։

Ինչ տվեց մեզ 2013 թվականը ըստ երգիչ-երգահան Վահան Արծրունու՝ բնորոշումները դարձյալ մռայլ են և ոչ նախատոնական։ «Մենք մտանք նշանային համակարգի մեջ։ Բոլոր այն իրադարձություններն ու իրողությունները, որ պիտի ազգովի ճանաչեինք, այդ բոլոր նշաններն այս տարին տվեց, դա և կոկորդիլոսն էր, և Վարդան Պետրոսյանի դժբախտությունը»,- ասաց։

Ցուցադրել ավելի
Back to top button