Միջազգային

Նախարարներն սպասում են Էրդողանի որոշմանը

Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուհամմեր Գյուլերը սպասում է իր հրաժարականի մասին երկրի ղեկավարության որոշմանը: Նա «Անադոլու» գործակալությանը հայտնել է, որ դեռ դեկտեմբերի 17-ին վարչապետ Էրդողանին հայտնել է իր լիազորությունները վայր դնելու պատրաստականության մասին:

Հրաժարականի հեռանկարը քննարկվում է Թուրքիայում դեկտեմբերի 17-ին անցկացված «Խոշոր կաշառք»  հակակոռուպցիոն գործողությունների համատեքստում, որի ժամանակ ձերբակալվել է նաև Գյուլլերի որդին: «Գիտակցելով վնասը, որ կհասցվի մեր կուսակցությանն ու կառավարությանը, դեռ դեկտեմբերի 17-ին  հայտարարել եմ իմ ցանկության մասին: Ասել եմ, որ պատրաստ եմ լիազորություններս վայր դնել: Հիմա սպասում եմ վարչապետի որոշմանը»,-ասել է Գյուլերը:

Բացի ներքին գործերի նախարարից՝ իրենց պաշտոնները լքելու պատրաստականություն են հայտնել նաև էկոնոմիկայի և քաղաքաշինության ու բնապահպանության նախարարները, որոնց որդիները ևս «Խոշոր կաշառք» գործողության ընթացքում ձերբակալվել են դրամաշորթության մեղադրաքով:

Նշենք, որ վարչապետ Էրդողանը հակակոռուպցիոն հետաքննությունն անվանել է «կեղտոտ գործողություն»` ուղղված իր կողմնակիցների դեմ, կառավարությունը վարկաբեկելու փորձ:

Ցուցադրել ավելի
Back to top button