Հասարակություն

Կան դժվարանցանելի ճանապարհներ

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Դիլիջանի ոլորաններում, Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արագածոտնի մարզի Աշտարակ, Կոտայքի մարզի Աբովյան, Եղվարդ քաղաքներում առկա է մառախուղ:

ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով և միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար, իսկ մնացած ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Ցուցադրել ավելի
Back to top button