Միջազգային

Դադարեցվել են Թբիլիսիի քաղաքապետի լիազորությունները

Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշում է ընդունել ժամանակավորապես դադարեցնել քաղաքապետ Գիգի Ուգուլավայի լիազորությունները: Ուգուլվան այս տարի երկրի նախագահի պաշտոնը լքած Միխայիլ Սահակաշվիլիի մերձավորներից է:

Նա մեղադրվում է նախկին իշխանական «Միասնական ազգային շարժում» կուսակցության կարիքների համար բյուջեից շուրջ 28 միլիոն դոլարի հասնող միջոցներ վատնելու մեջ: «Միասնական ազգային շարժման» ներկայացուցիչները հայտարարել են, որ Ուգուլավային իր պաշտոնից ժամանակավորոպես հեռացնելու որոշումը քաղաքական դրդապատճառներ ունի և ոչ օրինական է:

Ցուցադրել ավելի
Back to top button