ԿարևորՔաղաքական

Գազային պայմանագիրը վավերացվեց. քվեարկեցին կոալիցիոն ուժերը՝ ՀՀԿ- ն եւ ՕԵԿ- ը

լրացված է ժամը 17։58- ին

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

ԱԺ ընդդիմության փորձերը` ձախողել արտահերթ նստաշրջանի ընթացքը, անհաջող ավարտվոցին: Հանրապետականն ու «Օրինաց երկիրն» առանց ընդդիմության ու առանց քվեարկության համար անհրաժեշտ քարտերի, որոնք հավաքել էր Զարուհի Փոստանջյանը, վավերացրեցին գազային աղմկահարույց պայմանագիրը 72 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ ԱԺ նախագահը հայտարարել է ընդմիջում՝ մինչև 15.30-ը:

Նշենք՝ Ազգային ժողովի Բաղրամյան և Դեմիրճյան մուտքերի մոտ են հավաքվել մի քանի հարյուր քաղաքացիներ՝ իրենց բողոքը հայտնելու ԱԺ-ում այսօր կայանալիք «գազային» համաձայնագրերի վավերացման դեմ։ Հիշեցնենք՝ խորհրդարանի արտահերթ նստաշրջանը հրավիրվել էր անցած ուրբաթ՝ կառավարության նախաձեռնությամբ։

Օրակարգում  «Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի վավերացումն էր, որի համաձայն «ՀայՌուսգազարդն» ամբողջությամբ անցնում է ռուսական կողմին։ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին հարց է ուղղել մոտ երեք տասնյակ պատգամավոր, մոտ 20 պատգամավոր էլ հերթագրվել էր ելույթրի համար:

Քննարկումն առանց ընդմիջման ընթացել է ավելի քան 6 ժամ: Քվեարկությունը, սակայն, քվորում չլինելու պատճառով, թողնվել էր այսօրվան: 

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button