Միջազգային

Առանց մաքսատուրքի առեւտուրը խախտում է ԱՀԿ սկզբունքները, հայտարարում է Թբիլիսին

Առանց մաքսատուրքերի առևտրի վերաբերյալ համաձայնագրերը, որոնք կնքել են Ռուսաստանը, Աբխազիան և Հարավային Օսիան, օրինական չեն և խախտում են Առևտրի համաշխարհային կազմակեպության սկզբունքները, հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Դավիդ Զանկալիանին:

Նա Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքներն անվանել է «գրավյալ» և հավելել է, որ համաձայնագրի կնքումը կբարդացնի ռուս-վրացական հարաբերությունները:

Նշենք, որ նախօրեին Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինը վավերացրել էր Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ առևտրի մասին համաձայնագրերը, որոնցով հանվում են ապրանքների ներմուծման համար սահմանված մաքսատուրքերը: Այդ համաձայնագրերը կողմերը ստորագրել էին դեռ 2012 թվականին:

Ցուցադրել ավելի
Back to top button