Հասարակություն

«Ազատազրկո՞ւմ, թե՞ տառապանք». ՔԿՀ- ում տիրող վիճակն անմխիթարական են

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Գործընկերություն հանուն բաց հասարակության հիմնադրամի, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ու ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ հանրապետության քրեակատարողական հիմնարկներում տիրող վիճակի մասին հետազոտություններ են կատարվել, արդյունքը հրապարակվել է զեկույցով, ըստ որի՝ դատապարտյալներին դրդում են մոլախաղերի ու այլ անօրինությունների, որոնց մասին դատապարտյալները չեն խոսում անգամ ազատ արձակվելուց հետո:

Քրեակատարողական հիմնարկներում բանտարկյալներն ապրում են անմարդկային պայմաններում ու ազատ արձակվելուց հետո անգամ գաղտնի պահում այնտեղ կատարվածը: Քրեակատարողական հիմնարկներում գործող ներքին օրենքները խիստ գաղտնի են պահվում և դիտորդական խումբը մանրամասներ է ճշտել նախկին դատապարտյալներից։

Դիտորդդական խումբը 10 տարի է ինչ հետևում է քրեակատարողական հիմնարկներում տիրող վիճակին, սակայն մինչ այժմ նշվել են քրեակատարողական հիմնարկներում ընդամենը դատապարտյալների պահման պայմանների, բուժծառայության,  սննդի հետ կապված հարցեր, մինչդեռ պատկերը շատ ավելի տխուր է: «Ազատազրկո՞ւմ, թե՞ տառապանք» վերնագրված զեկույցում պատմվում են մանրամասներ, թե ինչպես են ճնշումներ գործադրվում: Եվ դրա դեմ պայքարելու համար նախ պետք է բարձրաձայնել խնդրի մասին։ Բացի դա՝ կամք ու ցանկություն է պետք իշխանությունների կողմից պատկերը փոքր- ինչ փոխելու համար, ասում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը։

Անգամ նոր կառուցվող հիմնարկներում գործում են հին բարքեր և նոր շենքային պայմանները հարցը չեն լուծի, ընդգծում է իրավապաշտպանը՝ կարևորելով  խնդրին խորքային լուծում տալու իշխանությունների ցանկությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button