Քաղաքական

Նշանակվել են առողջապահության եւ քաղաքաշինության փոխնախարարներ

Հանրապետության վարչապետի որոշմամբ Արման Բաբլոյանը նշանակվել է առողջապահության փոխնախարար։ Նա ավարտել է Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիայի ֆակուլտետը, մինչ այս «Արաբկիր» բժշկական համալիրի երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի տնօրենն է։ Արման Բաբլոյանը ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի որդին է, ՀՀԿ անդամ։

Տիգրան Սարգսյանի մեկ այլ որոշմամբ Անուշավան Այվազյանը նշանակվել է քաղաքաշինության փոխնախարար։ Նա ավարտել է Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտը, Հայաստանի տնտեսագիտական համալսարանում երկրոդ մասնագիտություն է ստացել։ Նորանշանակ փոխնախարարը ՕԵԿ անդամ է։

Ցուցադրել ավելի
Back to top button