Հասարակություն

Զգուշացե՜ք, խաղալիք է

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը նախատոնական այս օրերին ստուգումներ է իրականացնում խաղալիքների շուկայում: Նախորդ տարի շուկայի վերահսկողության պետական տեսչության ստուգումների արդյունքում հայտնաբերվել էին  հայաստանյան չափանիշերին չհամապատասխանող բազմաթիվ խաղալիքներ: Հայաստանում տարածված են  հավաստագրերի բացակայությունն ու չափագիտական խախտումները:

Նախատոնական այս օրերին, ի թիվս այլ ոլորտների, ռիսկային է նաև խաղալիքների շուկան: Ու քանի որ այն  ուղղակաի  երեխաների հետ է առնչվում, ուստի հատկապես խաղալիքների շուկայում պարտադիր է, որ հսկողությունը խիսս լինի: Ամբողջ  տարին, ու հատկապես  այս օրերին, մասանգետները մեծահասակներին հորդորում են երեխաների համար խաղալիքներ գնել միայն մասնագիտացված խանութներից, քանի որ մասնագիտացված խանութներում խաբված լինելու հնարավորությունը հասցված է  նվազագույնի:  

Շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լևոն Խալիկյանը  սպառողներին նաև հորդորում է՝   երբեք չամաչել ու հարցնել՝ արդյո՞ք խաղալիքը հավաստագիր ունի: «Եթե սերտեֆիկատ կա, դա նշանակում է, որ խաղալիքը բոլոր կետերով անվտանգ խաղալիք է, և իրենց երեխաներին կապահովագրեն վտանգավոր խաղալիք ունենալուց»,- ասում է նա։

«Իրազեկ սպառող» հկ նախագահ Բաբկեն Պիոյանը  պաշտոնյանի կարծիքը չի կիսում: Նա վստահեցնում է, որ  ներկրվող խաղալիքները  սահմանային հսկողության չեն ենթարկվում: Նմանատիպ  որոշում  ընդունվել է տարիներ առաջ, երբ պարզապես սահմանային վերահսկողությունը վատ էր իրականացվում: Անցել են տարիներ, սակայն էական փոփոխություններ սպառողների պաշտպանը չի նկատում: Տեխնիկական կանոնակարգում և օրենսդրական որոշակի  փոփոխությունների անհրաժեշտություն կա», ասում է։ «Այսօր, եթե քաղաքացին ցանկանում  հասկանալ խաղալիքի բաղադրությունն ու այլ հարցեր, գուցե չկարողանա, քանի որ դրանք օրենքի պահանջներ չեն: Իսկ ես միշտ այն կարծիքին եմ, որ վիրտուալ արժեքներից չի կարելի խոսել, պետք է ռեալ խոսել օրենքի դաշտում»։

Նույն տեխնիկական կանոնակարգում, օրինակ հայերեն մակնշումը ցանկալի է, բայց՝ ոչ պարտադիր , «կա տեղեկատվություն տրամադրելու պահանջ»,- հստակեցնում է Պիպոյանը։

Այն, որ այս օրերին չմակնշված խաղալքիներ նույնպես կարող են  հայտնվել  շուկայում, չի բացառում նաև  Շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լևոն Խալիկյանը, ով երևույթն  այսպես է մեկնաբանում՝ Նոր տարի է,  մարդիկ խաղալիքներ են ներմուծել մեկանգամյա վաճառքի համար։

«Ամանորին ընդառաջ  մեծանում է սահմանային հսկողություն չանցած խաղալիքների ներկրման ռիսկը»,-  ասում է Բաբկեն Պիպոյանը։ Նա վստահեցնում է, որ կա տնտեսվարողների մի խումբ, որը ցանկանում  է  ներկրման սկզբնական փուլում հասկանալ, թե ինչ որակի խաղալիքներ են իրենք ցանկաանում ներկրել: Բաբկեն Պիպոյանը հույս ունի, որ առաջիկայում այս խնդիրն ի վերջո լուծում կստանա:

Իսկ մեզ մնում է մեկ անգամ ևս հորդորել՝  վճարել մի քիչ թանկ, բայց նվազեցնել վտանգավոր խաղալիքների մուտքը դեպի փոքրիկներ:

Ցուցադրել ավելի
Back to top button