Հասարակություն

Ավտոճանապարհները հիմնականում բաց են. մաքրման աշխատանքները շարունակվում են

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 21-ին` ժամը 17:30-ի  դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում` Վայքում և Եղեգնաձորում թույլ  ձյուն է տեղում:

Աշոցքի, , Սիսիանի,Գորիսի, Աշտարակի, Ջաջուռի, Կոտայքի, Քաջարանի,  Մ-8 Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին և Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ  առկա է մերկասառույց:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր-Նավուր ճանապարհից 17:00 -ից  մինչև 07:00  առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել:

Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման  և մաքրման  աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Ցուցադրել ավելի
Back to top button