Հասարակություն

Ամուսինը թրաֆիքինգի է ենթարկել կնոջը

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»- Արմավիր

Սոցիալաական   անապահով ծանր վիճակով պայմանավորված շատ հաճախ մարդիկ հայտնվում են  թրաֆիքինգի ճիրաններում և անկախ իրենց  կամքից անգիտակցաբար դառնում թրաֆիքինգի զոհ: Մեծամասամբ նրանք կանայք են ու երեխաներ, քիչ չեն նաև տղամարդիկ, որոնք արտերկրում ստիպված են կատարել հարկադիր աշխատանք:

Թրաֆիքինգի երևույթները բացառելու նպատակով՝ տարբեր հասարակական կազմակերպություններ ժամանակ առ ժամանակ իրազեկում են  հասարակությանը։ Ամեն անգամ զգուշացվում է արտագնա աշխատանքի մեկնելիս կամ աշխատանքային պայմանավորվածություններ ձեռք բերելիս օտարներին  չհանձնել անձնագրեր և պարտադիր ունենալ անձնագրի պատճենը: Արմավիրի մարզում թրաֆիքինգի դեպքերը բացառված չեն, սակայն  քիչ են բարձրաձայնվում:

Մեծամորում թրաֆիքինգի զոհը նույն ընտանիքում շահագործվող կինն էր, ընտանիքի մայրը: Դեպքին ականջալուր  են լինում Մեծամորի «Ընտանիք և համայնք» բարեգործական հասարակական կազմակերպության «Սուրբ Ղազար» համայնքային զարգացման և վերականգնողական կենտրոնի  սոցիալական աշխատողները: Սվետա Ավետիսյանը նշում է, որ  տարիներ շարունակ  ազգությամբ ուկրաինուհի կինը, ով նաև բազմազավակ ընտանիքի մայր է, պարպերաբար հարկադիր աշխատանքի ու շահագորրծման է ենթարկվել իր ամուսնու կողմից:

Երեխաների մայրը  չունենալով որևէ փաստաթուղթ  հարազատ երկիր վերադառնալու համար շարունակել է ապրել փոքրիկ տնակում նաև ամուսնու երկրորդ կնոջ հետ միասին: Խնդրի  լուծմանը  միջամտել են «Սուրբ Ղազար» համայնքային զարգացման և վերականգնողական կենտրոնի  սոցիալական աշխատողները` աջակցելով նրան դուրս գալ  հարկադրանքից ու տեղափոխվել «Ամքորի» ապաստարան: Խորհրդային բանակում ծառայելուց հետո զորացրված զինվորի հետ տուն  եկած հարսնացուն  երբևէ չէր  պատկերացնի, որ կարող էր զոհ դառնալ իր իսկ ստեղծած ընտանիքում: Նա չի ունեցել Հայաստանի քաղաքացիություն և մնացել էր միայն խորհրդային անձնագրով, որն էլ միտումնավոր վերացրել էր ամուսինը։

«Ամքորի» կացարանը շահագործվում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ:  Նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության գլխավոր մասնագետ Էլեոնորա Վիրաբյանը նշեց, որ կացարանը նախատեսված է թրաֆիքինգի զոհերի համար։ 

Թրաֆիքինգի զոհերի թիվն այս տարի ավելացել է հատկապես երեխաների շրջանում, որոնք մուրացկանությամբ են զբաղվում մեծերի դրդմամբ։

Ցուցադրել ավելի
Back to top button