Հասարակություն

Ռուս լրագրողները ցանկանում են Հայաստանի մասին ավելին իմանալ

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Հայ-ռուսական գործընկերային սերտ հարաբերությունները այսօր առկա են տարբեր ոլորտներում: Միևնույն ժամանակ լրատվական դաշտում դեռևս առկա են բացթողումներ: Առաջին հերթին այս հանգամանքը խոստովանում են հենց ռուս լրագրողները։ «Կարծում եմ գլխավոր խնդիրն այն է, որ մենք քիչ գիտենք իրար, թեպետ վաղուց ենք ապրում միասին: Չնայած ԽՍՀՄ փլուզմանը, նոր սահմանների ի հայտ գալուն՝ մենք պետք է ավելի լավ ճանաչենք իրար: Սակայն առկա է տեղեկատվության պակաս, ինչ Ռուսաստանում՝ Հայաստանի մասին, այնպես էլ , իմ կարծիքով, Ռուսաստանի մասին ՝Հայաստանում»,- ասում է ««Ռոսիյսկայա գազետա» պաշտոնաթերթի արտասահմանյան հավելվածների գլխավոր խմբագիր Պավել Գոլուբինը։

Նա Նա կարծում է, որ առկա բացերը կարելի է լուծել երկու երկրների լրագրողների ծանոթության և համագործակցության միջոցոցով, ինչը թույլ կտա նաև ձևավորել միասնական տեղեկատվական դաշտ: Ըստ ռուս լրագրողի՝ Հայաստանում հեռարձակվող հեռւստա և ռադիոընկերությունները չեն ապահովում Ռուսաստանի մասին ամբողջ լրատվությյունը։ «Ինչքան շատ լրատվամիջոց ներկայացված կլինի, այնքան շատ տեղեկատվություն տարբեր տեսանկյուններից հասու կլինի: Իսկ դա շատ կարևոր է իմանալու ռուս հասարակության վերաբերմունքը կատարվող իրադարձությունների շուրջ»։«Ռոսիյսկայա գազետան» մտադիր է մեր երկրում բացել թղթակցական կետ, սակայն ժամկետների մասին դեռ վաղ է խոսել, հավելեց Պավել Գոլուբը:

Այս հավաքը լավ առիթ է հայ և ռուս լրագրողների փոխգործակցության հաստատման գործում, համոզված է «Արգումենտի ի ֆակտի» թերթի հավելվածների խմբագիր Իգոր Նիկիֆորովը։ «Այսօր մենք հնարավորություն կունենանք խոսել նոր նախագծերի մասին, մասնավորապես՝ կրթական, երիտասարդական, մարզական ոլորտներում: Վերջինս մեզ համար շատ արդիական է՝ գալիք տարի Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին ընդառաջ: Կարծում եմ, որ նոր նախագծերի միջոցով և դրանցում հայ և ռուս լրագրողների մասնակցությամբ կարող ենք նպաստել մերձեցմանը և համագործակցությանը։

«Գոլոս Ռոսիի» ռադիոկայանը ակտիվորեն լուսաբանում է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական և մշակութային գործընթացները, փաստում է ընկերության ռուսական ծառայության թղթակցական ցանցի ավագ խմբագիր Լիլիյա Ժուկովան։ «Այս հավաքը թույլ կտա  միգուցե նորովի՝ այլ  դիտանկյունից հետևել, նոր բան լսել, շարունակել և խորացնել մեր համագործակցությունը»։ Ըստ մեր գործընկերոջ՝ երկու երկրներին միավորում են ընդհանուր շահերը, հատկապես՝ եվրասիական մերձեցման համատեքստում:

Բացի դրանից՝ առկա էն համագործակցության ընդլայնվող ոլորտներ, ինչը նույնպես կարող է նպաստել լրագրողական դաշտում փոխգործակցության ամրապնդմանը։  Լիլիյա Ժուկովան մտահոգված է Ռուսաստանում այլատյացության աճման միտումներով: Ըստ նրա՝ այս երևույթի նվազմանը կարող են նպաստել լրատվամիջոցները՝ տուրք չտալով առկա կրքերին և չնպաստելով այլատյացության նոր բռնկումներին։

Ցուցադրել ավելի
Back to top button