ԿարևորՔաղաքական

ՄԽ. Բռնությունները խարխլում են խաղաղության հեռանկարները

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր ընդգծել են, որ սահմանին վերջերս տեղի ունեցած բռնության գործողությունները խարխլում են խաղաղության հաստատման հեռանկարները։ Միջնորդների՝ Իգոր Պոպովի (ՌԴ), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Ժակ Ֆորի  (Ֆրանսիա) այսօր հրապարակած հայտարարությունը նվիրված էր դեկտեմբերի 15- 17- ին Ադրբեջան, Հայաստան, Լեռնային Ղարաբաղ այցին եւ քննարկումներին։

Հայտարարության մեջ համանախագահները վճռականություն են հայտնել շարունակել առարկայական բանակցությունները 2014- ի հունվարին եւ կողմերին կոչ արել ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են սրել լարվածությունը, աշխատել այնպիսի մթնոլորտի ստեղծման ուղղությամբ, որոնք կարող են նպաստել բանակցությունների առաջընթացին։

Ցուցադրել ավելի
Back to top button