Միջազգային

Խոդորկովսկին ազատ արձակվեց

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով այսօր ներում է շնորհվել ՅՈՒԿՕՍ-ի նախկին նախագահ Միխայիլ Խոդորկովսկուն, նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մտել ստորագրման պահից: Ռուսաստանի ամենահանրաճանաչ բանտարկյալն այսօրվանից ազատության մեջ է:Դեռևս պաշտոնապես չհաստատված լուրերի համաձայն՝ Խոդրոկովսկին արդեն լքել է Կարելիայի թիվ 7 կալանավայրը, նա ճաղերի հետևում անցկացրել է 10 տարի։

Պուտինի հրամանագում նշված է, որ Խոդորկովսկին ազատ է արձակվում մարդասիրության սկզբունքներից ելնելով: Այն, որ ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավարին ներում է շնորհվելու, հայտնի է դարձել երեկ: Վլադիմիր Պուտինն իր որոշման մասին հայտնել էր հրավիրած ասուլիսից հետո՝ որպես պատճառ նշելով նրա մոր հիվանդ լինելը։ Լուրը երեկվանից ռուսական և արևմտյան լրատվամիջոցների գլխագրերում է։

Ռուսական բիզնեսի առաջամարտիկներից մեկին ազատ արձակելով՝ երկրի գործարար ոլորտի վերջին տարիների լրջագույն խնդիրները չեն լուծվի, դրանց մասին կարելի է մոռանալ ընդամնեը մի քանի ամսով՝  վերկուծելով այսօրվա աղմկահարույց իրադարձությունները կարծիք են հայտնում վերլուծաբանները: Նրանք, ովքեր համոզված են, որ Խոդորկովսկու բանտարկությունը քաղաքական որոշում էր, փորձում են վերկուծել Պուտինի քայլի քաղաքական նպատակները: Խոդորկովսկու ազատ արձակման լուրը շատերի համար, նույնիսկ՝ գործարարի մերձակա շրջապատից, մեղմ ասած անսպասելի էր: Ինքը՝ Խոդորկովսկին, բազմիցս հայտարարել է, որ անմեղ է և ներման խնդրագիր Վլադիմիր Պուտինին ներկայացնել չի պատրաստվում:

Խնդրագրի մասին տեղյակ չլինելու մասին նախագահի ասուլիսիսց հետո հայտարարել էին նաև Խոդորկովսկու փաստաբանները: Դրանց ի պատասխան Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նախագահի անունով ստացվել է ներման խնդրագիր:«Եթե ներում է խնդրում, ուրեմն ընդունում է մեղքը»,- հայտարարել է Պեսկովը։

Ցուցադրել ավելի
Back to top button