ԿարևորՄշակույթ

Արամ Խաչատուրյանի ժառանգությունը՝ նաեւ թվայնացված

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

ՎիվաՍել-ՄՏՍ-ի, Մշակույթի նախարարության, Հայաստանի հանրային ռադիոյի և «Պրոլայթինգ» ընկերության համագործակցության արդյունքում թվայնացվել է Արամ Խաչատուրյանի  բազմաժանր ստեղծագործական  ժառանգությունը: Ինը ձայնասկավառակ, 1 տեսասկավառակ և բուկլետ ներառող հավաքածուն  ստեղծվել է Հանրային ռադիոյում  պահպանվող ձայնագրությունների և Արամ Խաչատուրյանի  տուն-թանգարանի  տրամադրած նյութերի հիման վրա։ 

Հայկական գորգի հանրահռչական, աշխարհին այն արժանավայել կերպով ներկայացնելու խնդիրը  տարիներ շարունակ քննարկվում, բայց դրական հանգուցալուծում չէր ստանում։ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այս առումով 2013-ը  հաջողված տարի է համարում։ Հայաստանի պատմության թանգարանում տարին մեկնարկեց «Հայկական գորգարվեստ՝ 17-ից մինչև 19-րդ դարեր» խորագիրը կրող  մշտական ցուցադրության բացմամբ: 2013-ին  մեկնարկեց  գորգի վիրտուալ թանգարանի  ստեղծման ծրագիրը: Տարվա  կարևոր ձեռքբերումներից էր  գերմանացի Ֆոլկմար Գանցհորնի «Քրիստոնեա –արևելյան  գորգը. ակունքներից մինչև 18-րդ դարն ընկած պատկերագրական և պատկերագիտական  զարգացման ուրվագիծ» հիմնարար աշխատության  հայերեն թարգմանությունը և հրատարակումը։ Գորգի հանրահռչակման տարին ամփոփեց հայկական գորգարվեստի ավանդույթներին նվիրված երևանյան գիտաժողովը:

2013թ. մշակութային տարվա էական ձեռքբերումների ցանկում Հասմիկ Պողոսյանն առանձնացնում է նաև «Գյումրի. 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղա» ծրագիրը, որը նոր շունչ ու վերածնունդ բերեց մշակութային ավանդույթնորով հարուստ Գյումրիին: Տարվա ընթացքում դրական միտումներ են արձանագրվել  պետություն- մասնավոր հատված համագուրծակցության ոլորտում։ «Մասնավորը հետաքրքրություն է ցուցաբերում հատկապես հուշարձանների վերականգնման ոլորտում»,- ասում է նախարարը:

2013-ի մշակութայնի կարևորագույն իրադարձությունների առանցքում, իհարկե, Արամ Խաչատուրյանի 110-ն ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրն էր, որի յուրօրինակ հանրագումարը դարձավ մեծանուն կոմպոզիտորի բազմաժանր ստեղծագործական ժառանգությունը ներառող  հավաքածուն։ 

ՎիվաՍել-ՄՏՍ-ի, Մշակույթի նախարարության, Հայաստանի հանրային ռադիոյի  և «Պրոլայթինգ» ընկերության համագործակցության  արդյունքում ստեղծված հավաքածուն ներառում է 9 ձայնասկավառակ, 1 տեսասկավառակ և բուկլետ: Հավաքածուն  ստեղծվել է Հանրային ռադիոյում  պահպանվող ձայնագրությունների և Արամ Խաչատուրյանի տուն-թանգարանի տրամադրած նյութերի հիման վրա: Նշենք, որ մշակույթի նախարարության աջակցությամբ Հանրային ռադիոյի «Ոսկե ֆոնդի» ձայնագրությունների  թվայնացման և հրատարակման աշխատանքներն իրականցվում են 2009 թվականից, արդյունքում՝ ստեղծվել են մշակութային անգնահատելի արժեքներ պարունակող 65 ձայնասկավառակներ: Այս համագործակցության կարևորությունն այսօր ընդգծեց նաև Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանը։ «Այս ձայնագրությունները մեր ամենօրյա աշխատանքի արդյունքն են, մեր աշխատանքային գործիքը։ Երբ դրանց վրա ուշադրություն է դարձնում մշակույթի նախարարությունը եւ միավորվում են մյուս կազմակերպությունների ջանքերը, ծնվում են նման նախաձեռնություններ եւ այդ ձայնագրությունները դառնում են ողջ արվեստասեր հանրության սեփականությունը»։

«Ժամանակն առաջ է շարժվում… տեխնոլոգիաները զարգանում են՝ սերունդներին առաջարկելով նոր լուծումներ: Իսկ մնայուն արժեքները  շարունակում են փայլել  անկախ ժամանակներից: Արամ Խաչատուրյանի ստեղծագործական ժառանգությունն այդ արժեքներից է: Հպարտ ենք այս նախագծի իրականացմանն աջակցելու համար»,- ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն  Ռալֆ Յիրիկյանը։  Նա, ինչպես ընդգծում է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, նմանատիպ ծրագրերի մշտական աջակիցն է։

Ցուցադրել ավելի
Back to top button