Միջազգային

Փարիզն ու Բեռլինը Եվրոպան դարձնելու են ամենաուժեղ աշխարհամասը

Ֆրանսիան և Գերմանիան թևակոխում են  երկկողմ հարաբերությունների զարգացման նոր փուլ և պետք է միասնական օրակարգ մշակեն առաջիկա տարիներին Եվրամիությունն աշխարհում առաջատար դիրքեր դուրս բերելու համար: Այսպիսի  եզրահանգման են եկել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ելիսեյան պալատում երեկ երեկոյան տեղի ունեցած բանակցություններում:

«Եվրոպան Ֆրանսիայի և Գերմանիայի հարաբերությունների կարիքն ունի և այդ հարաբերությունները պետք է լինեն վստահելի, ամուր և բաց»,- ասել է Օլանդը:

Իր հերթին Մերկելը նշել է, որ Գերմանիայի կոալիցիոն կառավարության ձևավորման ավարտից հետո Բեռլինի ու Փարիզի երկկողմ հարաբերությունների պատմության մեջ նոր էջ է բացվում: «Երկու պետությունները ցանկանում են հասնել Եվրոպայի առաջընթացին և այն դարձնել ամենաուժեղ աշխարհամասը»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Բունդեսթագը երեքշաբթի Մերկելին հաստատել էր կանցլերի պաշտոնում: Գերմանիայի կառավարության ղեկավարի պաշտոնը նա արդեն երրորդ անգամ է զբաղեցնում:

Ի դեպ` Փարիզն առաջին քաղաքն է, ուր Մերկելը վերընտվելուց հետո ժամանել է  պաշտոնական այցով: Այսօր Գերմանիայի կանցլերն ու  Ֆրանսիայի նախագահը կմասնակցեն Բրյուսելում մեկնարկող Եվրամիության գագաթաժողովին:

Ցուցադրել ավելի
Back to top button