Միջազգային

Պուտինի այս ասուլիսն առանձնացավ նրա նկատմամբ լրագրողների պլատոնյան սիրո արտահայտությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր երեքժամյա մամուլի ասուլիսում պատասխանել է 35 լրագրողների հարցերին։ Նախորդ անգամ այս նույն ժամանակում նա պատասխանել էր 53 լրագրողի հարցի։ ԻՏԱՌ- ՏԱՍՍ- ը տեմպի նման անկումը բացատրել է նախեւաաջ մամուլի որոշ ներկայացուցիչների հարցերի բնույթով, որոնք երբեմն իրենցից ներկայացնում էին «կամ ընդլանված զեկուցում կամ հոգեւհարազատ զրույց»։

Եթե ասուլիսի առաջին մեկ ժամում հիմնականում հարցեր էին հալիս Կրեմլում հավատարմագրված լրագրողները, ապա երկրորդ ժամից սկսած ավելի շատ սկսեցին երեւալ տարածաշրջանների լրագրողները, իսկ երրորդ ժամում դաշնային հարցերը երկրորդ, իսկ միջազգային հարցերը՝ հետին պլան են մղվել։

Օրինակ՝ Կուզբասից լրագրողուհիներից մեկը Պուտինին նվիրել է «Յետի» ձնեմարդու փափուկ խաղալիք, որն իրենց շրջանի զբոսաշրջանային խորհրդանիռն է։

Հեռավոր Արեւելքից Մարիա Սոլովյովան բողոքել է իրենց մոտ տամոգրաֆի բացակայությունից, ապա առաջարկել ազգայնացնել խոշոր նավթագազային ընկերությունները։ Պուտինը խոստացել է օգնել տամոգրաֆի հարցով, իսկ ազգայնացմանը դեմ է հանդես եկել։

«Սոբեսեդնիկի» լրագրողն էլ երկար- բարակ պատմել է իր ամուսնության եւ պետության ղեկավարի նկատմամբ պլատոնական սիրո մասին, ապա վերջում հարց տվել տպագիր մամուլին աջակցելու թեմայով։

«Մոյո պոբերեժիե/իմ ծովափը» թերթի թղթակիցն էլ խոսել է հայրենի Վանինոյի նավահանգստի աշխատակիցների ծանր վիճակի եւ իրավապահ մարմինների վատ աշխատանքի մասին։ ՌԴ նախագահը խոստացել է խոսել նահանգապետի հետ։

Ասուլիսին մասնակցել են հազարից ավելի լրագրողներ։ Հինգ տարի առաջ Պուտինը սեփական ռեկորդ էր սահմանել։ Այն ժամանակ մամուլի ասուլիսը տեւել է 4 ժամ 40 րոպե։ Նա պատասխանել էր 78 լրագրողի հարցի։

Ցուցադրել ավելի
Back to top button