Միջազգային

Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ համաձայնագրերը չեն հակասում Ասոցացման համաձայնագրին

Համաձայնագրերը, որ կնքվել են Ուկրաինայի և Ռուսաստանի միջև չեն խանգարում Եվրամիությանն ու Ուկրինային առաջ շարժվել իրենց հարաբերություններում: «Մենք պատրաստ ենք ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, աշխատանք է կատարվել, փաստաթուղթը պատրաստ է: Հույս ունեմ, որ Ուկրաինան կշարունակի առաջ ընթանալ այդ ուղիով»,-հայտարարել է  Եվրամիության դիվանագիության ղեկավար Քեթրին Էշթոնը:

Հիշեցնենք, որ երեքշաբթի Մոսկվայում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վ. Պուտինի և Վ. Յանուկովիչի մասնակցությամբ կայացել էր Ռուսաստան- Ուկրաինա միջպետական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ: Մասնավորապես` Ուկրաինային մատակարարվող գազի գինը 1000 խմ-ի համար իջեցվել է մինչև 268.5 դոլար, նաև Ռուսաստանը 15 միլիարդի ներդրում է կատարել ուկրաինական արժեթղթերում:

Ցուցադրել ավելի
Back to top button