Վերլուծական

Իրանագետը կարծում է, որ Իրանը պետք է համագործակցի ՄՄ հետ

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Մեր տարածաշրջանում ակտիվ տնտեսական ինտեգրման գործընթացներ են տեղի ունենում, որի շրջանակներում կարևորվում է Իրանի դերը: Իրանագետ Ռուդիկ Յարալյանը ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի Իրան այցը բացատրեց հենց ինտեգրման գործընթացներում` ՄՄ- Իրան համագործակցության համատեքստում: Եթե Հայաստանը դառնա ՄՄ անդամ, ապա մենք կլինենք ՄՄ միակ երկիրը, որը ցամաքային կապով կապվում է Իրանի հետ ու այստեղ թերևս կարևորվում է պաշտոնական Երևանի գործոնը։ Իրանագետը հստակեցրեց, որ Իրանը չի դառնա ՄՄ անդամ, ու չի սահմանափակի իր անկախությունը, սակայն կարող է համագործակցել, ինչն էապես կբարձրացնի ապրանքաշրջանառության ծավալը:

Այստեղ բնականաբար կարող ենք նկատել նաև որոշակի մրցակցություն Ռուսաստանի և Իրանի միջև, ասաց Ռուդիկ Յարալյանը:  Նա այս համատեքստում է դիտում նաեւ իրանական գազի գինը բարեկամների համար ցածր սահմանելու Իրանի դեսպանի վերջին հայտարարությունը։ Բացի գազը բարեկամներին ցածր գնով վաճառելու իրանցի դիվանագետի հայտարարությունից՝ հնչեց նաև միտք-առաջարկ Հայաստան-Իրան երկաթգիծ գործարկելու մասին, սակայն մի քանի օր առաջ Իրան- Ադրբեջան-Ռուսաստան երկաթգծի շահագործման մասին կրկին հայտարարություն արվեց։ «Իրանը փորձում է դիվերսիֆիկացնել իր համագորակցության ուղղությունը և կախում չունենալ որևէ երկրից»,- նկատեց նա։

 

Իրանագետը կարծում է, որ տարածաշրջանում Թուրքիայի հետ մրցակցության մեջ Իրանն առավելություն կստանա, եթե համագործակցի ՄՄ հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button