Հասարակություն

2013- ի հունվար- սեպտեմբերին Հայաստանից արտագաղթել է 108 հազ. մարդ

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Դեկտեմբերի 18— ը միգրացիայի միջազգային օրն է, ինչն առիթ է մեկ անգամ ևս անդրադառնալու և  հստակեցնելու մեր երկրի միգրացիոն պատկերը։ Տարվա ընթացքում մեր հայրենակիցներից քանիսն են  հեռացել Հյաստանից, քանիսն են վերադարձել, հույս ու աշխատանք գտնելու նպատակով հատկապես որ երկրներն են նախընտրում հայերը: Հարցերի վերաբերյալ այսօր պարզաբանումներ է ներկայացրել «Մարդը կարիքի մեջ» չեխական կազմակերպության հայաստանյան  կազմակերպության միգրացիոն ծրագրերի ղեկավար   Տաթևիկ Բեժանյանը։

Միգրացիան իր մեջ ներառում է և արտագաղթը, և ներգաղթը, սակայն մեզանում այն աղերսվում է հիմնականում արտագաղթ երևույթի հետ: Պատճառը հստակ է՝ մեր իրականության մեջ մեկնողներն անհամեմատ ավելի շատ են, քան՝ վերադարձողները: «Մարդը կարիքի մեջ» չեխական կազմակերպության հայաստանյան  կազմակերպության միգրացիոն ծրագրերի ղեկավար   Տաթևիկ Բեժանյանը ներկայացնում է Հայաստանի 2013 թվականի հունվար- սեպտեմբերի միգրացիոն պատկերը, որը  վերահաստատում է ասվածը։ «Հայաստանից մեկնածների և ժամանածների սալդոն դարձյալ բացասական է : Նշված ժամանակահատվածում Հայաստանից հեռացածներից մոտ 108 հազարը չեն վերադարձել»։

Հիմնական նպատակակետ երկրների ցանկում առաջատարը դարձյալ Ռուսաստանի Դաշնությունն է: Հայաստանից մեկնածների 73.1 տոկոսը ընտրել է հենց այս երկիրը: Նրանց 80 տոկոսը աշխատանքային միգրանտներ են: Հայերը նախընտրոււմ են Ռուսաստանը մի քանի պատճառներով. Նախ՝ բացակայում է վիզային ռեժիմը, ի վերջո 70 տարի ապրել են միևնույն համակարգում, ընդհանրություններ կան, աշխատանք գտնելն ավելի հեշտ է, կարելի է աշխատոել անգամ առանց աշխատանքային պայմանագրի, իսկ եվրոպական երկրներում անհնար է: Հայ միգրանտների 77տոկոսը տղամարդիկ են, 23 տոկոսը՝ կանայք՝ հիմնականում հենց այդ նույն տղամարդկանց ընտանիքի անդամները։

Միգրանտների միայն բանկային համակարգով իրականացրած դրամական փոխանցումները կազմում են մեր ՀՆԱ-ի 20 տոկոսը,  դրամական փոխանցումներ ստացող ընտանիքների 80 տոկոսը   գումարի 90 տոկոսը ծախսում են հիմնականում սպառման ապրանքների և երեխաների կրթության վրա: Բեժանյանի խոսքով՝ որպես կանոն այս ընտանիքները խնայողություններ և ներդրումներ չեն անում։ Խնդիրների մասին, որոնց բախվում են մեր հայրենակիցները հայտնվելով միգրանտի կարգավիճակում «անիրազեկվածության չափազանց բարձր մակարդակն է։ Մարդիկ հաճախ մեկնում են՝ չիմանալով, թե ուր»։ Եւս մեկ խնդիր, որը, ըստ բանախոսի, ուղղակիորեն առնչվում է միգրացիայի հետ։ 2012 թվականին բացահայտված  ՄԻԱՎ վարակակիրների շուրջ 80 տոկոսը միգրանտներ են, կամ մագրանտների ընտանիքի անդամներ։

Ցուցադրել ավելի
Back to top button