Հասարակություն

Քաղցկեղն ընդամենը ախտորոշում է, այլ ոչ թե մահապատիժ

Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

Քաղցկեղն այսօր դարձել է 21- րդ դարի չարիքը: Մասնագետները պնդում են, որ հիվանդության վաղ ախտորոշման փուլում քայքայիչ հիվանդությունը կարելի եթե ոչ լիարժեք բուժել, ապա գոնե կանխարգելել: Հայաստանում այսօր, ինչպես պնդում են ոլորտի պատասխանատուները, բժիշկ-մասնագետների պահանջ չկա, և հայ մասնագետները չեն զիջում իրենց պրոֆեսիոնալիզմով արտերկրի բժիշկներին, այս պարագայում` զիջում են միայն տեխնիական միջոցների և հիվանդանոցային պայմանների առումով:

Եվ այսպես՝ աշխարհում, ինչպես և Հայաստանում, աճել է քաղցկեղով հիվանդների թիվը, բայց նվազել են մահացության դեպքերը, այսօր հայտարարում է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Բազիկյանը, ու ներկայացնելով  2008-ից 2012 թվականների վիճակագրական միջինացված տվյալները նշում, որ ուռուցքային հիվանդություններն աճել են գրանցել 13,4 տոկոսով, սակայն  մահացությունների թիվը նվազել է՝ հասնելով 6,7 տոկոսի:։

«Կլինիկայում տարեկան բուժվում է 10 հազար հիվանդ, որից 3000-ը վիրահատվում է, 2000-ը` ճառագայթային բուժում, մնացածը` քիմիաթերապիայի կուրսեր են ստանում»,- տեղեկացնում է Բազիկյանը: Իսկ ավելի ամփոփ ներկայացնելով բուժված հիվանդների թիվը, նկատում, որ վերջին հինգ տարիներին 18 հազար մարդ է բուժվել քաղցկեղից: «Քաղցկեղի ամենատարածված տեսակը թոքի քաղցկեղն է, որը սակայն վերջին տարիներին մի փոքր նվազել է: Երկրորդ տեղում` կրծքագեղձի, երրորդ տեղում` ստամոքսի, չորրոդ տեղում`աղիների քաղցկեղն է: Շագանակագեղձի քաղցկեղը վերջին տարիներին աճ է գրանցել` պայմանավորված սխալ սնվելու և սթրեսների հետ»,- ասում։

Շարունակելով բանախոսի միտքը՝ տեղեկացնենք, որ նկատվում է քաղցկեղային հիվանդությունների երիտասարդացում, որը բարեբախտաբար մեծ թիվ չի կազմում: «30 տարեկանից հետո կանայք տարվա կտրվածքով պետք է կրծքագեղձերի հետազոտություն անցնեն»,- խորհուրդ է տալիս Բազիկյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button