Միջազգային

Մոսկվան Կիեւի համար 1,5 անգամ նվազեցրեց գազի գինը. ուկրաինական ընդդիմությունը անկեղծությանը չի հավատում

Ուկրաինան չի զիջել ազգային շահը
Ուկրաինայում իշխող Տարածաշրջանների  կուսակցությունը ճակատագրական է համարել գազի գնի նվազման վերաբերյալ որոշումը և վստահեցրել է ընդդիմությանը, որ Ռուսաստանի հետ համաձայնագիր կնքելիս ուկրաինական կողմը չի զիջել իր ազգային շահերը և չի պատրաստվում մտնել Մաքսային միություն:

Նշենք, որ նախօրեին Մոսկվայում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վ. Պուտինի և Վ. Յանուկովիչի մասնակցությամբ կայացել էր Ռուսաստան- Ուկրաինա միջպետական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ: Մասնավորապես՝ Ուկրաինային մատակարարվող գազի գինը 1000 խմ-ի համար իջեցվել է մինչև 268.5 դոլար, նաև Ռուսաստանը 15 միլիարդի ներդրում է կատարել ուկրաինական արժեթղթերում: «Ուկրաինան հավատարիմ է մնում իր ռազմավարական եվրաինտեգրման կուրսին, անհրաժեշտ բոլոր ջանքերը ներդնում է, որպեսզի հայրենական ապրանքարդյունաբերությունը հետևողական, առանց ցնցումների մուտք գործի համաեվրոպական առևտրատնտեսական տարածք»,- ասվում է կուսակցության հայտարարությունում:

Ընդդիմությունը չի հավատում
Ուկրաինական ընդդիմությունը սպառնացել է արգելափակել Ուկրաինայի խորհրդարանի աշխատանքը, եթե պարզվի, որ նախագահ Յանուկովիչը Մոսկվայում ստորագրել է Կիևի եվրաինտեգրման կուսին հակադրվող համաձայնագիր: «Որևէ փաստաթուղթ, որը հակադրվում է Եվրոպական ինտեգրմանը, չի անցնի խորհրդարանում քվեարկության ընթացակարգը: Կարգելափակենք խորհրդարանը, որպեսզի Յոնուկովիչին չտանք հնարավորություն անցկացնել հակաեվրոպական համաձայնություն, եթե նա Մոսկվայում ստորագրել է այդպիսի համաձայնագրեր»,- հայտարարել է ընդդիմադիր «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Արսենի Յացենկոն՝ հանդես գալով Մայդանում:

ԵՀ. Համաձայնագրերը պետք է լինեն փոխշահավետ
Եվրահանձնաժողովը կարծում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պայմանավորվածությունները պետք է լինեն փոխշահավետ ու համապատասխանեն Ուկրաինայի այն պարտավորություններին, որը նա ունի Եվրամիության հետ Ասացոցաման համաձայնագրի շրջանակներում, հայտարարել է եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

«Եթե Մոսկվայում քննարկումը կարգավորում է Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունները փոխշահավետ պայմաններում և այդ համաձայնագիրը կհամապատասխանի Ուկրաինայի այն պարտականություններին, որոնք տեղ են գտել Ասոցացման պայմանագրի տեքստում, ապա այն կարելի է միայն ողջունել», -ասել է Ֆյուլեն՝ մեկնաբաներով Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները:

ԱՄՆ. Համաձայնագրերը չեն լուծի առկա խնդիրները
ԱՄՆ կքննարկի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կնքված համաձայնագրերը, սակայն կարծում է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները չեն լուծի այս պահի խնդիրները, հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին: «Մենք ուսումնասիրում ենք այդ համաձայնագիրը և սպասում ենք մանրամասներին: Սակայն Կիևի և Մոսկվայի միջև ցանկացած համաձայնագիր ուղղված չէ այն անհանգստության փարատմանը, որն արտահայտում են խաղաղ ցուցարարները: Կոչ ենք անում ուկրաինական կառավարությանը երկխոսություն վարել ընդդիմության հետ», — ասել է Քարնին:

Ցուցադրել ավելի
Back to top button