ԿարևորՔաղաքական

ՄԽ համանախագահների արցախյան այցը՝ ընդգրկուն ծրագրով

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

ԵԱՀԿ ՄԽ համանխագահները Արցախում են:Այս անգամ նրանց հանդիպումների շրջանակը փոքր -ինչ ավելի լայն էր: Նրանք հանդիպել են ոչ միայն  նախագահ Բակո Սահաըյան հետ, այլև պաշտպանության նախարարությունում են եղել և Ստեփանակերտի մամուլի ակումբում քաղաքացիական հասարակության անդամների հետ են զրուցել:

Բակո Սահակյանի հետ հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք կարեւորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ադրբեջանա-ղարաբաղյան հարաբերությունների խաղաղ կարգավորումը եւ ուժային տարբերակների բացառումը: Նախագահ Սահակյանը գործընթացի առանցքային նախապայմաններից է համարել պաշտոնական Ստեփանակերտի լիիրավ մասնակցությամբ բանակցային լիարժեք ձեւաչափի վերականգնումը եւ Ադրբեջանի կողմից ագրեսիվ ու ապակառուցողական քաղաքականության դադարեցումը:

Ավանդականը ճեպազրույցն էլ տեղի ունեցավ ԼՂՀ նախագահ Բակո Սահականի հետ  երկժամյա հանդիպումից հետո:

Ցուցադրել ավելի
Back to top button