Հասարակություն

Բացվեց Կարապի լճի սահադաշտը (ֆոտոշարք)

Չմշկասահքի սիրահարների առջև արդեն 9-րդ անգամ իր դռներն է բացել մայրաքաղաքի Կարապի լճի սահադաշտը: Բացման պաշտոնական արարողությունն ուղեկցվել է տոնական միջոցառմամբ` ճանաչված երգիչ-երգչուհիների ու համույթների կատարումներով, արհեստավարժ գեղասահորդների ու տափօղակով հոկեյի Հայաստանի ազգային հավաքական թիմերի անդամների մասնակցությամբ:

Սահադաշտի հարևանությամբ կգործի բուժկետ` հնարավոր վնասվածքների դեպքում առաջին օգնություն ցուցաբերելու համար:  Սահադաշտի տոմսի արժեքը չի փոխվել. մեկ ժամը 500 դրամ սեփական չմուշկների, 1000 դրամ՝ չմուշկի վարձույթի դեպքում: Սահադաշտը բաց կլինի ամեն օր՝ ժամը 11:00-ից  23:00-ը։ հայտնում են Երեւանի քաղաքապետարանից։

Ցուցադրել ավելի
Back to top button