Տնտեսական

Վերջին 6- 7 տարում ԱԶԲ- ն Հայաստանում 750 մլն դոլարի ներդրում է արել

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանային վարչության տնօրեն Քլաուս Գերհաուզերին: Վարչապետի խոսքով՝ Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է շարունակել երկկողմ համագործակցությունը՝ իրականացնելով համատեղ տարբեր ծրագրեր։

Քլաուս Գերհաուզերը ևս գոհունակություն է հայտնել Հայաստանի հետ համագործակցության ընթացքից և նշել, որ վերջին 6-7 տարիների ընթացքում մեր երկրի տարբեր բնագավառներում ներդրվել է 750 մլն դոլար: Տեղեկացվել է, որ այժմ ՀՀ կառավարության հետ քննարկվում է գործընկերության հաջորդ հինգ տարիների ռազմավարությունը, որով ծրագրեր կիրականացվեն երկրի քաղաքային զարգացման, ջրամատակարարման, էներգետիկ անվտանգության ոլորտներում: Քլաուս Գերհաուզերը նշել է, որ ԱԶԲ-ն, բացի ֆինանսավորումից, պատրաստ է ցուցաբերել նաև տեխնիկական օժանդակություն:

Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ընթացքին, գյուղատնտեսության բնագավառում հնարավոր համագործակցությանը և այլ հարցերի:

Ցուցադրել ավելի
Back to top button