ԿարևորՏնտեսական

Վերջին երկու տարում մշակվող տարածքներն ավելացել են 35 հազ հա-ով, ասում է գյուղփոխնախարարը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

2013 թ-ի  գյուղատնտեսական տարին բարեհաջող էր անգամ մայիսի 12-ին Արմավիրի մարզում տեղացած կարկուտից հետո: Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը հիշում է՝ ոլորտում է 45 տարի ու 90-ականներից հետո նման առատ ու բարեհաջող գյուղատնտեսական տարի   Հայաստանը չի ունեցել: Նախանշված  բոլոր միջոցառումները դրական արդյունք են արձանագրել, չնայած որ՝ գյուղատնտեսությունը այն ոլորտն է, որը բացառապես բնության քմահաճույքներից է կախված:

Սամվել Գալստյանն  այսօր հայտարարեց, որ յուղնախարարի 2011թ գ հրամանից հետո տարին երկու անգամ՝ աշնանն ու  գարնանը  գյուղատնտեսության նախարարության պատասխանատու պաշտոնյաները նախապես կազմված ժամանակցույցով գյուղ են այցելել։ Արդյունքում՝ «2010թ մինչ օրս նվազման տենդենցը կագն է առել և 283,6 հազար հա-ից 2013թ օգտագործվող տարածքները կազմել են 318,8 հազար հա, շուրջ 35 հազար հա-ով ավելացել է մշակվող տարածքները»:

Այս գյուղատնտեսական տարում նախորդի համեմատ ունենք բոլոր գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների շոշափելի աճ։ 2013- ին ոչ միայն գյուղմթերքի արտադրության ծավալներն են աճել, այլ նաև՝  արտահանման: 2012թ  բացառիկ առատությամբ աչքի ընկավ հատկապես դեղձը, այս տարի դեղձը միակ միրգն է, որի ծավալները նվազել են: Այս տարվա մայիսի 12-ին Արմավիրի մարզում տեղացած կարկուտը, այդուհանդերձ, իր հետքը թողեց գյուղացիական տնտեսությունների վրա։

Փոխնախարարն այսօր նկատեց, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում է, որ մարզում նախորդ տարվա համեմատ չորս հազար տոննա ավելի  ծիրան  է արտադրվել: Այստեղ խնդիրը ապրանքային տեսքի՝ որակի մեջ էր։ «Սա իր հերթին որոշակի պրոբլեմ բերեց, վերամշակող ձեռնարկությունները կարողացան կանգնել գործին մոտ և նախորդ տարվա 8800տ մթերված ծիրանի փոխարեն այս տարի մթերվել է շուրջ 13 հազար տոննա»։

Լոլիկի ու կարտոֆիլի ցեցն այդուհանդերձ չշրջանցեց հայրենի գյուղատնտեսությանը: Արարատից ու Արմավիրից բացի՝ ցեցը ներխուժեց նաև Կոտայքի վարչական տարածք: Գյուղատնետսության փոխնախարարը խոստացավ՝  շարունակելու են պայքարի համալիր միջոցառումներ իրականացնել:

Կառավարությունը հաջորդ տարի էլ կշարունակի գյուղացիներին մատչելի գնով դիզվառելիք ու պարարտանյութ տրամադրել: 2014-ից առաջին անգամ նաև  ամոնիակային սելիտրայից բացի  գյուղացիներին մատչելի գնով  ֆոսֆորական ու կալիումական պարարտանյութ կտրամադրվի։

Ցուցադրել ավելի
Back to top button