Միջազգային

Ուկրաինայի հետ կապված խնդիրը պետք է լուծել եռաչափ ձեւաչափով, հայտարարել է Լավրովը

Եվրամիության երկրների մեծ մասը կարծում է, որ Ուկրաինայի հետ կապված իրավիճակը պետք է եռակողմ ձևաչափով քննարկել, հայտարարել է Ռուսաստանի արտգործանախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Եվրամիության և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների Բրյուսելում նախօրեին  կայացած հանդիպումը:

«Ուկրաինան Ռուսաստանի տնտեսական խոշոր գործընկերներից մեկն է: Նա նաև Եվրամիության տնտեսական գործընկերն է: Նրա ապրանքաշրջանառության զգալի մի մասը բաժին է հասնում Եվրոպային, Ռուսաստանին և նաև Մաքսային միության անդամ երկներին: Շատ տրամաբանական կլիներ Եվրամիության հետ հետագա համագործակցության նպատակով Ուկրաինային սխեմաներ առաջարկելուց առաջ նստել ու պարզել, թե այդ սխեմաներն ինչպիսի տնտեսական հետևանքներ կունենան գործընթացի մասնակից բոլոր կողմերի համար»,- ասել է նա:

Լավրովը նաև նշել է, որ հարաբերություններ կառուցելիս «Արևելյան գործընկերության» երկրները ցանկացած որոշում պետք է ինքնուրույն կայացնեն, ելնեն սեփական շահերից: «Իրավաչափ չէ այդ երկրներին կանգնեցնել արհեստական ընտրության առջև: Մեր այսպիսի դիրքորշումն ըմբռնումով ընդունվեց եվրոպացի գործընկերների կողմից»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Ցուցադրել ավելի
Back to top button