Միջազգային

«Ժնեւ 2» — ի պետք է նախորդի զինադադարը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը կարծում է, որ Սիրիայում քաղաքական երկխոսությանը կնախորդի հրադադարը։ Համապատասխան հայտարարությունը գլխավոր քարտուղարն արել է Նյու Յորքում մամուլի ասուլիսի ժամանակ:

«Նախքան Ժնևում քաղաքական երկխոսությունը սկսելը՝ կոչ ենք անում, որ Սիրիայում ապահովվի մարդասիրական օգնության հասանելիությունը և ամենակարևորը` մարտերը դադարեն` թեկուզ ժամանակավորապես»,- ընդգծել է Պան Կի Մունը: Իր հերթին՝ ՄԱԿ ԱԽ-ի նախագահ Ժերար Արոն ընդգծել է, որ քաղաքական երկխոսություն սկսելուց առաջ հրադադարը դրական կլիներ, սակայն դա «Ժնև-2»-ը գումարելու համար պարտադիր նախապայման չէ:

Ցուցադրել ավելի
Back to top button