Հասարակություն

Գերմանացի հոգեբանի հետազոտած բոլոր 20 հիվանդի վիճակն էլ ծանր էր. Գերմանիայում այս թիվը կազում է 5

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

IMZ ինովացիոն բժշկական կենտրոնը, որը հանդիսանում է Գերմանիայի լավագույն բժշկական հասատությունների համակարգողը, պաշտոնական ներկայացուցչություն է բացել նաև Հայաստանում: Ինովացիոն բժշկական կենտրոնը առաջարկում է մարդկանց համալիր հետազոտություն, անհրաժեշտության դեպքում նաև ստացիոնար և ամբուլատոր բարձրակարգ բուժում Գերմանիայում առանց միջնորդի: Հայաստանյան ներկայացուցչության հաջորդ կարևոր առաքելությունն է հրավիրել բարձրակարգ մասնագետների, ովքեր տեղում կտրամադրեն համապատասխան խորհրդատվություն: Այժմ Հայաստանում է Գերմանիայից ժամանած հոգեբույժ, հոգեթերապևտ և նյարդաբան Դիրկ Ֆայկեն: 

Գերմանիայի լավագույն բժշկական հասատությունների համակարգող ինովացիոն բժշկական կենտրոնը հոկտեմբերից իր պաշտոնական ներկայացուցչությունն ունի նաև Հայաստանում: Կենտրոնն առաջարկում է մարդկանց համալիր հետազոտություն, անհրաժեշտության դեպքում նաև ստացիոնար և ամբուլատոր բարձրակարգ բուժում Գերմանիայում: Այն առաջարկում է բժշկական լայնածավալ ծառայություններ` կիրառելով իր ձևի մեջ եզակի հետազոտություն և բժշկական մեթոդներ: Յուրաքանչյուր հիվանդին ցուցաբերվող անհատական մոտեցումը հանդիսանում է IMZ կենտրոնի` հաջողված և որակյալ բուժման գրավականը:

Կենտրոնի երկրորդ առաքելությունն է Հայաստան հրավիրել բարձրակարգ մասնագետների, ովքեր իրենց խորհրդատվությամբ կնպաստեն հիվանդների ճիշտ հետազոտությանն ու հետագա բուժմանը: Ինովացիոն բժշկական կենտրոնի հրավերով այժմ Հայաստանում է Գերմանիայից ժամանած հոգեբույժ, հոգեթերապևտ և նյարդաբան Դիրկ Ֆայկեն: Հայաստանում գտնվելու կարճ ժամանակահատվածում նա արդեն հասցրել է հետազոտել 20 հիվանդների։

Լրագրողների խնդրանքով նյարդաբան- հոգեթերապևտը համեմատեց հայաստանցի և գերմանացի հետազոտվողների առողջական խնդիրները: Պարզվում է` եթե Գերմանիայում հետազոտվող 20 հիվանդներից 5-ի մոտ են հայտնաբերվում լուրջ խնդիրներ, ապա Հայաստանում իր հանդիպած 20 հիվանդներից 20-ի մոտ էլ ախտորոշվել է ծանր վիճակ: Նշենք, որ Ինովացիոն բժշկական կենտրոնի հայաստանյան գրասենյակում մեկ անձի համար խորհրդատվությունն արժե 50.000 դրամ: Ինովացիոն բժշկական կենտրոնի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արմինե Աղաջանյանի տեղեկացմամբ` այն իր մեջ ներառում է խորհրդատվություն, հետազոտություն և դեղորայքային բուժման նշանակում։

Այս նույն ծառայությունը Գերմանիայում արժե 4 անգամ ավելի թանկ: Եթե դրան էլ ավելանա շենգենյան վիզյի ստացումը, մեկնումը եւ հյուրանոցում մի քանի օր ապրելը, բնականաբար շատ ավելի նախընտրելի է հետազոտվել Հայաստանում Գերմանացի  մասնագետների կողմից, նկատեց հայաստանյան գրասենյակի համահիմնադիր Հայկ Հարությունյանը:

Իսկ Դիրկ Ֆայկեն Հայաստանում կմնա ևս 10 օր։

Ցուցադրել ավելի
Back to top button