Միջազգային

Բրիտանիայի ԱԳ նախարարը Բաքվում նաեւ Ղարաբաղի խնդիրն է քննարկել

Բաքվում այսօր հանդիպել են Ադրբեջանի նախագահն ու Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը: Իլհամ Ալիևն ու Ուիլյան Հեյգը քննարկել են ղարաղաղյան հակամարտությանն առնչվող հարցեր, օրակարգում  են եղել նաև երկկողմ համագործակցությունն ու տարածաշրջանային խնդիրներ:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը Բաքու է ժամանել «Շահ Դենիզ-2» հանքավայրի շահագործման եզրափակիչ ներդրումային փաստաթուղթն ստորագրելու նպատակով. 1,2 տրիլիոն խորանարդ  մետր գազ ունեցող այս հանքավայրի շահագործող ընկերություններից է նաև «Բրիթիշ փեթրթլիումը»:

Ուլյամ Հեյգն այսօր ստորագրման արարողությունից հետո հայտարարել է, որ «Շահ Դենիզ-2» նախագիծը կբարձրացնի Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button