Հասարակություն

Փակ է Թթու ջուր — Նավուր ավտոճանապարհը

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  դեկտեմբերի 16-ին` ժամը 09:10-ի դրությամբ, հանրապետության  ողջ տարածքում առանց տեղումների եղանակ Է:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Եղվարդի, Կոտայքի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Սիսիանի, Գորիսի ավտոճանապարհներին և  Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ   մերկասառույց է:

Սաստիկ  բքի և անբավարար տեսանելիության պատճառով  փակ է Թթու ջուր — Նավուր ավտոճանապարհը:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում ժամը 17:00 — ից  մինչև 7:00  առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել Թթու ջուր — Նավուր ճանապարհից:

Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման    աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button