Վերլուծական

Շաքարյանց. Թուրքիայի ԱԳ նախարարը Հայաստանից ձեռնունայն վերադարձավ

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի երևանյան այցի առիթը թեպետ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների հավաքն էր, այնուամենայնիվ թուրքական կողմը փորձեց այն օգտագործել քարոզչական նպատակներով, ինչով և բացատրվում է այդ երկրի բարձրաստիճան դիվանագետի Երևանում ասուլիսի անցկացումը  բացառապես իր հետ ժամանած թուրքական լրագրողների առջև։

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը տարակուսած է այն հանգամանքով, որ Ահմեդ Դավութօղլուն չցանկացավ հանդիպել հայ լրագրողների հետ: Նա խոստովանեց, որ թուրքական մամուլի հրապարակումները առանձնապես հավատ չեն ներշնչում, սակայն տեղեկատտվության  այլ սկզբնաղբյուրներ այս պարագայում չկան։ Քանի դեռ թուրք նախարարի երևանյան հանդիպումների մասին այլ աղբյուրներից հրապարակումներ չկան, քաղաքագետը ղեկավարվում թուրքական մամուլում տեղ գտած վարկածով։

Պատմության սրբագրման չհաջողված հերթական փորձ ձեռնարկեց Երևանում Ահմեդ Դավութօղլուն, համոզված է քաղաքագետը: Զուգահեռներ անցկացնելիս հրեաների Հոլոքոստի և Մեծ եղեռնի  հետևանքների գնահատման միջև՝  թուրք նախարարը չի գիտակցում, որ նման համեմատությանը պետք հետևեն նաև գործնական քայլեր Թուրքիայի կողմից՝ Գերմանիայի օրինակով։

Թուրք դիվանագետը ձեռնունայն վերադարձավ Անկարա, քանի որ երևանյան այցով նախատեսված նպատակները չիրագործվեցին, հավելեց Սերգեյ Շաքարյանցը։

Ցուցադրել ավելի
Back to top button