Միջազգային

Յանուկովիչը վստահեցնում է՝ Ուկրաինան չի փոխել եվրաինտեգրման ուղին

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկավիչը երեկ ուշ երեկոյան հանդիպել է ամրիկյան սենատորներ Ջոն Մաքքեյնիի և Քրիտոֆեր Մերֆիի հետ: Հանդիպման ժամանակ նա իր խոսքում ընդգծել է, որ Ուկրաինան չի փոխել իր եվրաինտեգրացիոն կուրսը:

«Նա վստահեցրել է, որ իշխանությունը կանի հնարավոր ամեն ինչ ապահովելու համար քաղաքացիների խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքը, ինչպես նաև Անկախության հրապարակում նոյեմբերի 30-ի դեպքերի թափացիկ հետքաննությունն անցկացնելու համար»,- ասվում է նախագահի կայքէջում դրված հաղորդագրությունում:

Նշենք, որ կիրակի Մերֆին և Մաքքեյնին ելույթ էին ունեցել Կիևի Անկախության հրապարակում և ԱՄՆ-ի աջակցությունն էին հայտնել Ուկրաինայի եվրապական ձգտումներին:

Ցուցադրել ավելի
Back to top button