Հասարակություն

Ամանորյա թանկացումները մեղամացել են, ասում է Սպաողների ասոցիացիայի նախագահը

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Արդեն գաղտնիք չէ, որ նախաամանորյա օրերին սկսվում է թանկացումների շրջանը: Համենայն դեպս՝ մեր երկրի բնակիչների համար սա դարձել է բնական երևույթ: Ինչպես նկատեց Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը, այս գնաճը նույնիսկ կանխատեսման կարիք չունի, քանի որ այս ժամանակաշրջանում սպառման ծավալները, համեմատած այլ ամիսների հետ, ավելանում է 2,5 անգամ։ Սակայն վերջին տարիներին նկատելի է թանկացումների չափի նվազումը։

Ըստ Պողոսյանի՝ ամանորյա թանկացումների որոշակի մեղմացումը պայմանավորված է պարենային ապրանքատեսականու  ներկրմամբ, մասնավորապես՝ ձվի և թռչնամսի մասով: Ամեն դեպքում՝ ամանորյա տոներից հետո գները նվազում են, սակայն լիովին չեն վերադառնում նախատոնական ցուցանիշներին։

Անդրադառնալով ոչ պարենային ապրանքատեսակների առումով ազդարարվող զեղչերին՝ Սպառողների ասոցիացիայի նախագահը կասկած հայտնեց դրանց չափերի իրական լինելը։ Արմեն Պողոսյանը  բավարարված չէ տեսչական վերահսկողության որակից՝ կոչ անելով պատկան մարմիններին այս հարցում ցուցաբերել հետևողականություն։

Ցուցադրել ավելի
Back to top button