ԿարևորՄիջազգային

Մաքսային միության դռները բաց են ցանկացած երկրի առաջ, ասում է ՌԴ ԱԳ նախարարը

«Ոչ Հնդկաստանը, ոչ Վիետնամը, ոչ Թուրքիան չեն խնդրել անդամակցել Մաքսային միությանը, դիմում չեն գրել։ Նրանք առաջարկել են բանակցություններ սկսել ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ, որի համար ընդհանուր սահմանները նշանակություն չունեն»,- այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախագար Սերգեյ Լավրովը «Россия 24» հեռուստակայանին տված հարցազրույցում։ Նա նշել է, որ Վիետնամի հետ այս բանակցություններն սկսվել են եւ հաջողության հեռանկարներ կան։

Նախարար Լավրովը նաեւ նշել է, որ Մաքսային միության դռները բաց են ցանկացած երկրի առաջ, որը պատրաստ է ստորագրել դրա հիմքը հանդիսացող բոլոր փաստաթղթերը, հետո էլ այն փաստաթղթերը, որոնք, ՄՄ- ին հավելյալ, կազմում են Միասնական տնտեսական տարածքի հիմքը։

Ցուցադրել ավելի
Back to top button