Հասարակություն

Ճանապարհներին՝ մերկասառույց. Սոթք-Քարվաճառ,Ստեփան­ծմինդա-Լարս ավտոճանապարհները դեռ փակ են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ Է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհը, «Չայնիի» ոլորաններ կոչվող հատվածը, Տիգրանաշենի (Քյարքիի) ոլորանները և Երևան-Սևան մայրուղին, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանները, Բերդ-Ճամբարակ, Սպիտակ-Երևան, Վանաձոր-Ալավերդի, Գեղարքունիքի մարզի Գավառ-Մարտունի, Վայոց Ձորի մարզի Սարավան-Զանգեր ավտոճանապարհները, Սյունիքի և Արարատի մարզերի բոլոր ճանապարհները:

ՀՀ բոլոր մարզերի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց. խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ծայրահեղ դեպքերում:

ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով և միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաս­տանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփան­ծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:

Ցուցադրել ավելի
Back to top button