ԿարևորՀասարակություն

Ձմռան ու ձմռան նախապատրաստության միջեւ

Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»- Շիրակ

Հայաստանի հյուսիսում տարվա կեսը ձմեռ է, մյուս կեսին էլ գյուղաբնակները պատրաստվում են ձմռանը: Աշոցքի ու Ամասիայի տարածաշրջանների 23 գյուղական համայնքներ ձյան գերությունից այստեղ հեշտությամբ չեն ազատվում։ 

Այս տարվա մարտ ամսին 911 ահազանգ ստացվեց, որ Սարապատ գյուղում երեխա է լույս աշխարհ գալիս, սակայն մոլեգնող բքի պատճառով ծննդկանին անհնար էր հիվանդանոց տեղափոխել: Այդ իրադարձությանը ներա գտնվելու հնարավորությունը բաց չթողեց նաեւ «Ռադիոլուրը»։

Հրաշքով լույս աշխարհ եկած փոքրիկի, ինչպես նաեւ հեռավոր գյուղերի բնակիչների կենցաղին ու խնդիրներին եւս մեկ անգամ ականջալուր լինելու համար «Ռադիոլուրը» նորից այցելել է հեռավոր ու տարվա այս եղանակին դժվարանցանելի համայնքներ։

Ցուցադրել ավելի
Back to top button