Միջազգային

Կիեւում հանրահավաք են անցկացնում նաեւ Յանուկովիչի կողմնակիցները՝ ընդդեմ եվրաինտեգրման

Կիեւի Եվրոպական հրապարակում այս պահին տեղի է ունենում երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի աջակիցների հանրահավաքը։ Կազմակերպիչները մտադիր են այն շարունակել նաեւ կիրակի օրը, ապա դարձնել անժամկետ։ Ավելի վաղ՝ եվրաինտեգրման հակառակորդները հայտարարել էին, որ ակցիային կմասնակցի մոտ 200 հազար մարդ, հայտնում է Բի Բի Սի- ն։

Ըստ ուկրաինական «Ունիան» գործակալության՝ հանրահավաքը բացել է վարչապետ Նիկոլայ Ազարովը։ Նա ուկրաինացիներին կոչ է արել դադարեցնել բողոքի գործողությունները եւ այն քաղաքական գործիչներին, որոնք «թշնամության եւ երկրի պառակտման» կոչ են անում, պետք է լինեն «աղբանոցում», ասել է։

«Ես տեղեկություն ունեմ, որ այս իրադարձություններն անցկացվում են միայն Կիեւում, իսկ երկրի գերակշիռ մասում հանգիստ է։ Մենք պետք է նաեւ Կիեւին հանգստություն տանք։ Ես այժմ գալիս էի այս հանրահավաքին եւ ցավող հոգով նայում, թե ինչ է տեղի ունենում Կիեւում։ Եկեք քաջություն ունենանք, դիմում եմ  քաղաքական գործիչներին, ասեք մեր մարդկանց՝ վերադարձեք ընտանիքներ, զբաղվեք ձեր գործով»,- ասել է Ազարովը։

Միաժամանակ՝ այս հանրահավաքի հարեւանությամբ՝ Անկախության հրապարակում շարունակվում է Ուկրաինայի ԵՄ Ասոցացման կողմնակիցների բողոքի ակցիան։

Back to top button