ԿարևորՔաղաքական

Դավութօղլուի այցը նախապես պատրաստված շոու էր, ասում են խորհրդարանականները

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Անցնող շաբաթվա հիշարժան իրադարձություններից էր Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի երևանյան աշխատանքային այցը: Թեպետ այն գործնական առումով կրում էր գործուղման բնույթ՝  Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների հավաքի շրջանակներում, այնուամենայնիվ թուրքական կողմից որոշակի քարոզչական ջանքեր գործադրվեցին:

Համենայն դեպս՝ խորհրդարանի ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը Ահմեդ Դավութօղլուի այցը որակեց որպես նախապես պատրաստված շոու, մասնավորապես թուրք բարձրաստիճան դիվանագետի Մեծ եղեռնի անդրադարձի մասով (տես այստեղ

Պատգամավորը քննադատեց թուրքական կողմի նախաձեռնած պատմական փաստերի խեղաթյուրման հերթական փորձը: Ըստ նրա՝ քաղաքակիրթ երկիր դառնալու համար Թուրքիան պետք է ճանաչի պատմական ճշմարտությունը։ 

ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունից Արագած Ախոյանը իր հերթին նկատեց, որ թուրք նախարարի այցի հետ անտեղի հույսեր էին կապում՝ հայ-թուրքական հարաբերությունների ապասեռացման տեսանկյունից։ Պատմության սրբագրման թուրքական կողմի ջանքերն ուղղված են միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու, նկատեց խորհրդարանականը։

Ըստ Ախոյանի՝ Թուրքիայի ներքաղաքական դաշտում նկատելի է ձնհալը: Դրան նպաստել են քաղաքացիական հասարակության մակարդակով հայ-թուրքական շփումները: Այս առումով՝ թուրք հասարակության մեջ մեծանում է պատմական եղելության սթափ ընկալումը։ Հայոց Ցեղասպամության ճանաչման կարևոր պայմաններից է դատական գործընթացի ծավալումը հենց Թուրքիայում, կարծում է ԲՀԿ-ական պատգամավորը։

Խորհրդարանականները դժվարացան  կանխատեսել, թե մեր երկրի Մաքսային միությանը և հետագայում Եվրասիական միությանը հնարավոր անդամակցության արդո՞ք կարող է ազդել հայ-թուրքական միջպետական հարաբերությունների կարգավորման  գործընթացի վրա:

Ցուցադրել ավելի
Back to top button