ԿարևորՔաղաքական

«1915 թվականի հայերի տեղահանությունն անմարդկային քայլ էր»,- Երեւանից մեկնելիս ասել է Դավութօղլուն

«1915 թվականի հայերի տեղահանությունն անմարդկային քայլ էր եւ Թուրքիան երբեք այդ քայլը չի արդարացրել»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Երեւանից մեկնելիս թուրք լրագրողներին տված հարցազրույցում։ Ըստ «Հյուրիեթի» Դավութօղլուն հույս է հայտնել, որ երկու երկրների կոլեկտիվ մտածողությունը կարող է ձեւավորվել «արդարության հիշողության» հիմքի վրա։

«Մենք ասում ենք «արդարության հիշողություն»՝ նկատի ունենալով, որ պետք է իմանանք փաստերը։ Այդ ժամանակ կտեսնենք, որ հայ- թուրքական հարաբերությունները, ինչպես եւ գերմանա- հրեականը չեն հիմնվում անցյալի վրա։ Սկզբում պետք է դրանք ուսումնասիրել»,- ասել է Դավութօղլուն։

Նա ընդգծել է, որ «հայերի տեղահանությունը» համարում է ծայրահեղ սխալ քայլ։ «Այն, ինչ արել են երիտթուրքերը, սխալ էր եւ անմարդկային։ Սակայն երբ գրվում է պատմությունը տեղահանությունից հետո, ձեւավորվում է կոլեկտիվ հիշողություն, որը հայերին անվանում է ժողովրդի դավաճան, ուստի նրանց տեղահանությունը համարվում է ճիշտ։ Պետք է կոտրել կոլեկտիվ այս հիշողություն»,- ասել է Դավութօղլուն։

Ցուցադրել ավելի
Back to top button