Հասարակություն

Փակ է Վայք — Ջերմուկ ճանապարհահատվածը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին` ժամը 09:00-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Թալինում, Գյումրիում, Արտաշավանում, Ապարանում և Կոտայքում ձյուն է տեղում:

Դժվարանցանելի է Իջևան — Նոյեմբերյան ճանապարհահատվածը (ծանրաքաշ մեքենաների համար):

Ավտոճանապարհների զգալի մասում տեղ — տեղ առկա է մերկասառույց: Բքի պատճառով փակ է Վայք — Ջերմուկ  ճանապարհահատվածը:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր — Նավուր ճանապարհից 17:00 — ից մինչև 7:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:

Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Ցուցադրել ավելի
Back to top button