Միջազգային

Ուկրաինայի իշխանությունները թեքվեցին կրկին դեպի Արեւմուտք. Ասոցացման համաձայնագիրը կստորագրվի 2014- ին

Ուկրաինան և Եվրամիությունը պայմանավորվել են Ասոցացման պայմանագրի շուրջ բանակցել առանց Ռուսաստանի մասնակցության, հայտարարել է ընդյալնման և հարևանության քաղաքականության եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Ուկրաինայի փոխվարչապետ Սերգեյ Արբուզովի հետ Բրյուսելում կայացած հանդիպումից հետո:

Նա ասել է, որ Կիևը և Եվրամիությունը չեն քննարկել ասոցացման դիմաց Եվրամիության փոխհատուցման չափը: «Մենք ձգտում ենք վարել համակարգված երկխոսություն հասկանալու համար, թե ինչպես է կարելի աջակցել ինտեգրացման  և ասոցացման գործընթացին»,-նշել է նա: Ֆյուլեն խոստացել է Կիևին, որ Եվրամիության հետ մերձենալուն զուգընթաց եվրոպական աջակցությունը ավելի կմեծանա:

Ըստ նրա՝ Ուկրաինան պետք է աշխատի միայն Արժույթի միջազգային հիմնադրամի հետ հաղթահարելու համար ճգնաժամը: «Միայն ԱՀՄ-ն կարող է տրամադրել հակաճգնաժամային օգնության թափանցիկ և օպտիմալ տարբերակներ»,- ասել է Եվրահանձնակատարը: Նա շեշտել է, որ Եվրամիությունը մտադիր է քննարկել ԱՀՄ-ի օգնությունը առավելագույնի հասցնելու հնարավորությունը, սակայն կոնկրետ թվեր չի նշել:

Իր հերթին Ուկրաինայի փոխվարդապետը հայտարարել է, որ Կիեւը «ելնելով իր ազգային, ռազմավարական շահերից՝ շուտով Եվրամիության հետ կստորագրի Ասոցացման համաձայնագիրը»։ Շտեֆան Ֆյուլեի հետ համատեղ ասուլիսում նա հայտարարել է, որ փաստաթղթի ստորագրման համար Ուկրաինան ունի բավարար քաղաքական կամք:

Բրյուսելում դիվանագիտական ողբյուրը տեղեկացրել է, որ Եվրամիության ղեկավարությունը հույս ունի, որ Ուկրաինայի հետ ասոցացման պայմանգիրը կստորագրվի 2014  թվականին Ուկրաինա-Եվրամիություն գագաթաժողովում:

Ցուցադրել ավելի
Back to top button